Artsakhpress

Քաղաքական

Սամվել Բաբայանի կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունը հակասում է Սահմանադրության հիմնական դրույթներին. Գագիկ Բաղունց

Հակված եմ ենթադրել, որ 2020 թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար ոչ ֆորմալ հայտ ներկայացրած թեկնածուները ամենայն պատասխանատվությամբ կվերաբերվեն այս գործընթացին:

Սամվել Բաբայանի կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունը հակասում է Սահմանադրության հիմնական դրույթներին. Գագիկ Բաղունց

Սամվել Բաբայանի կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունը հակասում է Սահմանադրության հիմնական դրույթներին. Գագիկ Բաղունց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ, ով հավակնում է նման բարձր պետական պաշտոնի, պետք է ունենա գրագետ և պատասխանատու թիմ, որպեսզի կարողանա ամբողջ գործընթացը անցկացնել ժողովրդավարական հունի մեջ՝ ապահովելով թափանցիկ ընտրություններ:
«Այդ համատեքստում ծավալվող ցանկացած գործընթաց պետք է լինի իրավական շրջանակներում, առավել ևս ոչ մի կերպ չոտնահարի սահմանադրական դրույթները: Ստորագրահավաք կազմակերպելու և սահմանադրական թույլատրված փոփոխություններ կատարելու համար առաջարկվող փոփոխությունները չպետք է խախտեն Սահմանադրության ներքին ներդաշնակությունը, մեկը մյուսին հակասող դրույթներ չպետք է ի մի բերեն: Պետք է բացառվեն նման կազուսները: Սահմանադրությունը կարելի է համեմատել մի կենդանի օրգանիզմի հետ, որտեղ յուրաքանչյուր հոդված հանդիսանում է օրգանիզմի մի մարմին, և նրանց կիրառումը պետք է ստեղծի առողջ օրգանիզմ, որը կաշխատի արդյունավետ: Այս առումով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի թիմի ներկայացրած փոփոխությունները հակասում են մեր Սահմանադրության հիմնական դրույթներից մեկին, այն է՝ մեր հռչակումը և ինքնիշխանության ապահովումը: Տվյալ փոփոխությունը կատարելով՝ ներքին հակասություն է առաջանում: Օրինակ՝ եթե ոչ Արցախի Հանրապետության քաղաքացին գալիս է մեր պետության իշխանության գլուխ, ապա ինչքանով է դա ընդունելի: Կամ էլ եթե ՀՀ քաղաքացին իրավունք ունի մասնակցելու մեր իսկ հանրապետական նշանակություն ունեցող ընտրություններին, ապա ինչու հակառակ հնարավորությունն Արցախի քաղաքացիների համար չկա»,- մանրամասնել է Գ. Բաղունցը:
Պատգամավորը գտնում է, որ Սամվել Բաբայանը կարող է դիմել Արցախի իշխանություններին և ստանալ Արցախի քաղաքացիություն: Դա չի լուծում բոլոր հնարավոր քաղաքական, իրավական կազուսները, սակայն, ըստ Գ. Բաղունցի, լուրջ հիմնախնդիր է լուծում այդ քայլը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը

Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Երկարատև ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ. Արայիկ Հարությունյան

Սամվել Բաբայանի շտաբի պատասխանատուի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ. ոստիկանություն

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Search