Artsakhpress

Միջազգային

Սուդանում պետական հեղաշրջման նոր փորձ է տեղի ունեցել

Սուդանում կասեցվել է նոր ռազմական հեղաշրջման փորձը, ձերբակալված է 68 դավադիր սպա:

Սուդանում պետական հեղաշրջման նոր փորձ է տեղի ունեցել

Սուդանում պետական հեղաշրջման նոր փորձ է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյդ մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Սուդանում կասեցվել է Անցումային ռազմական խորհրդի դեմ հեղաշրջման փորձը: Հետաքննվում է վաթսունութ սպա»,- նշել է ալիքը:
Սուդանում զինվորական հեղաշրջում է տեղի ունեցել ապրիլի 11-ին չորսամսյա ժողովրդական բողոքների ֆոնին: Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել է իշխանությունից, իսկ ավելի ուշ՝ բանտարկվել: Իշխանությունն իր ձեռքն է վերցրել բանակի կողմից ձևավորված անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել է երկու տարվա ընթացքում երկրի ղեկավարությունը ընտրված իշխանություններին հանձնելու մտադրության մասին:
Սակայն ժողովրդական բողոքները, չնայած զինվորականների խոստումներին, չեն հանդարտվում: Բողոքավորները պահանջում են անհապաղ ձևավորել քաղաքացիական կառավարման մարմին և նրան հանձնել իշխանական բոլոր լիազորությունները:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Search