Artsakhpress

Միջազգային

Եգիպտոսում 32 մարդ ցմահ բանտարկության է դատապարտվել նախագահի սպանության փորձի համար

Եգիպտոսի դատարանը հունիսի 12-ին 32 մեղադրյալների ցմահ բանտարկության է դատապարտել երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի և Սաուդյան Արաբիայի նախկին գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Նայիֆի սպանության կազմակերպման փորձի գործով, ինչպես նաև մի շարք ահաբեկչական գրոհների համար, որոնց տարբեր տարիների զոհ են դարձել եգիպտացի մի քանի դատավորներ և ՆԳ նախարարության աշխատակիցներ:

Եգիպտոսում 32 մարդ ցմահ բանտարկության է դատապարտվել նախագահի սպանության փորձի համար

Եգիպտոսում 32 մարդ ցմահ բանտարկության է դատապարտվել նախագահի սպանության փորձի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ընդամենը դատվել է 292 ամբաստանյալ: Նրանցից 29-ը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման, 36-ը՝ տասը տարվա բանտարկության, 81 մեղադրյալ հնգամյա պատժաժամկետ կկրի: Ամբաստանյալներից երկուսն արդարացվել են:
Ավելի վաղ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը ռազմական տրիբունալ է հանձնել «Վիլայեթ Սինայ» ահաբեկչական խմբավորման (որը համարվում է ԻՊ-ի ճյուղավորումը) 292 անդամների գործերը: Դատախազությունը հետաքննել է 2015 թվականի նախագահ Աս Սիսիի դեմ մահափորձի կազմակերպման առնվազն երկու դեպք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search