ԱՄՆ-ը MQ-9 հետախուզական-հարվածային անօդաչուների սավառնակախումբ կտեղաբաշխի Լեհաստանի տարածքում:
ԱՄՆ-ը հարվածային անօդաչուներ եւ հազար զինվոր կտեղաբաշխի Լեհաստանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տունը:
Պաշտպանության ոլորտում համագործակցության համապատասխան հռչակագիրը նախօրյակին ստորագրել են երկու երկրների ղեկավարներ Դոնալդ Թրամփը եւ Անջեյ Դուդան: Փաստաթղթի համաձայն՝ անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման ծախսերը լիովին կվճարի Լեհաստանը:
Վաշինգտոնում ճշտել են, որ մտադիր են այդ անօդաչուներից ստացվող տեղեկատվությանը հաղորդակից դարձնել «երբ դա տեղին լինի՝ պաշտպանության ոլորտում մեր խնդիրների ապահովման համար»:
Հունիսի 12-ին Թրամփը հայտարարել Է, որ Լեհաստանն իր միջոցներով ռազմակայաններ եւ ենթակառուցվածք կստեղծի հազար ամերիկացի զինծառայողների տեղավորման համար: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում Է «գերազանց կարգի օբյեկտի»:
Ավելի վաղ Թրամփը խոստացել Է, որ ԱՄՆ-ը մեծ թվով F-35 կործանիչներ կվաճառի Լեհաստանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: