Artsakhpress

Միջազգային

Իրանը մտադիր չԷ մոտ ժամանակներս ուղղակի երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Kyodo

Իրանը մոտ ապագայում չի պալանավորում երկխոսություն նախաձեռնել ԱՄՆ-ի հետ եւ պահանջում Է չեղարկել նավթի արտահանմանը վերաբերող պատժամիջոցները:

Իրանը մտադիր չԷ մոտ ժամանակներս ուղղակի երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Kyodo

Իրանը մտադիր չԷ մոտ ժամանակներս ուղղակի երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Kyodo

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հունիսի 13-ին հայտնել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով իրանական կառավարության մի աղբյուր:

«Իրանը մոտ ապագայում երկխոսություն չի սկսի ԱՄՆ-ի հետ»,- գործակալությունը մեջբերել Է նրա խոսքը: Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի միջեւ հունիսի 12-ին կայացած բանակցությունների ընթացքում իրանական կողմը դիմել Է Տոկիոյին՝ անձամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցել նավթի մատակարարումների նկատմամբ պատժամիջոցները հանելու պահանջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search