Artsakhpress

Հասարակական

Սեպտեմբերին շահագործման կհանձնվի Բերձորի բուժմիավորման նոր շենքը

Ավարտման փուլում են գտնվում Քաշաթաղի շրջանի Բերձորի բուժմիավորման նոր շենքի շինարարական աշխատանքները:

Սեպտեմբերին շահագործման կհանձնվի Բերձորի բուժմիավորման նոր շենքը

Սեպտեմբերին շահագործման կհանձնվի Բերձորի բուժմիավորման նոր շենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարության տեխհսկիչ Գագիկ Ասրյանը:
 
«Շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2011 թ.-ին: Անցած 8 տարիների ընթացքում պարբերաբար կատարվել են որոշակի աշխատանքներ: Ներկայումս ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, նախատեսված է 20 մահճակալ: Բուժհաստատությունը կգործի ժամանակակից բոլոր ստանդարտներին համապատասխան»,- նշել է Գ. Ասրյանը:
Նրա խոսքով՝ նախօրեին շինհարթակ է այցելել ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, ով տեղում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, քննարկել մի շարք հարցեր:
Գ. Ասրյանը տեղեկացրել է, որ Բերձորի բուժմիավորման նոր շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել էին արտաբյուջետային միջոցներով, արդեն 2018 թ.-ից աշխատանքներն իրականացվում են ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Լուսանկարը՝ Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search