Artsakhpress

Հասարակական

Կոմիտաս Դանիելյանն արժանավոր գրող էր և մտավորական. ԱՀ գրողների միության նախագահ

Հունիսի 11-ին 72 տարեկանում կյանքից հեռացել է ԱՀ գրողների միության անդամ, սիրված ու ճանաչված արձակագիր Կոմիտաս Դանիելյանը:

Կոմիտաս Դանիելյանն արժանավոր գրող էր և մտավորական. ԱՀ գրողների միության նախագահ

Կոմիտաս Դանիելյանն  արժանավոր   գրող  էր    և   մտավորական.  ԱՀ  գրողների  միության   նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ   զրույցում ԱՀ  գրողների  միության    նախագահ  Վարդան  Հակոբյանն  ասել է, որ   Արցախի  գրական  ընտանիքը  մեծ   ցավ   ապրեց՝  լսելով   Կոմիտաս  Դանիելյանի    մահվան   գույժը:  Կ. Դանելյանն  արժանավոր   գրող  էր    և   մտավորական: 
Վ.  Հակոբյանի  խոսքով՝   Կ.  Դանիելյանն  ուներ  իր  ուրույն  ձեռագիրը, մտածողությունը, ոճը, որը  ստեղծել   է  տարիների  ընթացքում  կարողացել   էր իր   ընթերցողին  փոխնցել    ասելիքը: Ապրած ողջ տարիների  ընթացքում  գրողը  կարողացել է  ստեղծել  իր  հոգևոր  աշխարհը: Ավաղ,    շուտ  ընդհատվեց Կ. Դանիելյանի  երկրային  կյանքը:
«Որպես  մարդ  ինքնատիպ  էր  և  ուներ  ուրույն  դիմագիծ: Ես  նրան  ճանաչել եմ  պատանի  տարիքից:  Մենք մեր   ուսանողական  տարիներն  անց  ենք  կացրել  միասին: Այդ  տարիներին  նա   ակտիվ  կերպով   ստեղծագործում  էր, որն  էլ  հիմք   հանդիսացավ   մեր    մտերմությանը:  Կոմիտասն  Արցախյան  շարժման     ակտիվիստներից  էր, նա  միշտ  կանգնած  էր  առաջին   շարքերում: Մենք  միասին  մասնակցում   էինք   ցույցերի ու  միտինգների, քարոզների, այցելում  էինք  շրջաններ:   Որտեղ  նա   աշխատել   է, իրեն  դրսևորել  է  որպես  ազնիվ  մտավորական,  ամենուր  Կ. Դանիելյանի  ներքին  համեստությունը  զարդարել է  նրան: Նա   աշխատում  էր   նվիրումով,  ազնիվ   էր  և  զուսպ: Ավագ  որդու՝ Նարեկի    ողբերգական  ճակատագիրը   նրան     դարձրել  է   ինքնամփոփ: Մենք՝  գրական  ընտանիքի  անդամները  միշտ   ուշադրության  կենտրոնում  էինք  պահում  նրան՝  փորձելով  ինչ-որ   ձևով   սփոփել    նրա  ծանր   ցավը»,-մասնավորապես  ասել է   Վ.  Հակոբյանը՝  նշելով, որ   ԱՀ  գրողների միության  կողմից   նա   արժանացել  է    Եղիշեի  անվան  մրցանակի:
Նա  ընդգծել է, որ  Կ.  Դանիելյանն   իր  ստեղծած  գեղեցիկ  ընտանիքով  և կերտած      մնայուն  կերպարներով   ժողովրդի  հիշողության  մեջ  միշտ  վառ  կմնա:
 
Նշենք, որ  Կոմիտաս Արսենի Դանիելյանը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 7-ին, Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղում:
Ավելի քան երեք տասնամյակ զբաղվել է լրագրական-խմբագրական աշխատանքով: Մասնավորաբար` եղել է Ասկերանի շրջանային «Կարմիր դրոշ» (ապա` «Խաչեն») (1979-1991թթ.), Արցախի գրողների միության «Եղիցի լույս» (1995թ.), ԼՂՀ կրթության նախարարության «Լուսարար» (2001-2002թթ.), Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» (2000-2006թթ.) թերթերի հիմնադիր խմբագիրը: Արցախյան պատերազմի թերևս ամենաթեժ ժամանակաշրջանում` 1993-1994թթ-ին խմբագրել է հանրապետական «Արցախ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթը:
2006
թ. սեպտեմբերից Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական  թատրոնի տնօրենն է:
Գրական ու հասարակական ակտիվ գործունեության համար պարգևատրվել է ԱՀ «Վաչագան Բարեպաշտ» և «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալներով:
Կոմիտաս   Դանիելյանը 5 զավակների հայր էր:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search