Artsakhpress

Ռազմական

Հայաստանն աշխատում է զենքերի տեսականին մեծացնելու ուղղությամբ

ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունն աշխատում են զենքերի տեսականին մեծացնելու ուղղությամբ:

Հայաստանն աշխատում է զենքերի տեսականին մեծացնելու ուղղությամբ

Հայաստանն աշխատում է զենքերի տեսականին մեծացնելու ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում զենքերի նոր խմբաքանակի գնման մասին խոսք գնացել է:
«Զենքերի գնման գործընթացը բավականին բարդ, պետական գործառույթ է, որը միանգամից ոտքի վրա չի որոշվում: Մենք ունենք զենքերի գնման բնականոն գործընթաց, մատակարարումներ: Ինչպես վարչապետն էր հայտնել` մենք ուզում ենք, բնականաբար, մեծացնել, այլ տեսականիներ ունենալ, խոսքը ոչ փոքր մարտավարական զենքերի մասին է: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,-ասաց Հովհաննիսյանը:
Ամեն ինչ չէ, սակայն, որ շատ արագ է տեղի ունենում, ցանկությունների ձևավորումն էլ վայրկենական չի կայացվում: ՊՆ-ում, գլխավոր վարչությունում, կառավարությունում լինում են նիստեր, քննարկումներ, որոշվում են տեսականին, չափաքանակը, գները. միջպետական բարդ գործընթաց է:
Հարցին, թե Հայաստանի համար կան արդյոք առաջնային զինատեսակներ` խոսնակը նշեց, որ ինչպես բազմիցս ասել է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, դրանք մեր ռազմավարությանը համահունչ նոր սերնդի, գերճշգրիտ, հեռահար հարձակողական, բազմաֆունկցիոնալ զինատեսակներն են:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Search