Artsakhpress

Սփյուռք

Բիրոբիջան քաղաքում Ռուսաստանի օրվա կապակցությամբ հայ խոհարարը 2 մետր տրամագծով կարկանդակ է թխել

Հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա տոնակատարության ժամանակ Ռուսաստանի Հեռավոր Արևելքի Բիրոբիջան քաղաքի կենտրոնական հրապարակում բնակիչներին հսկայական կարկանդակ են հյուրասիրել:

Բիրոբիջան քաղաքում Ռուսաստանի օրվա կապակցությամբ հայ խոհարարը 2 մետր տրամագծով կարկանդակ է թխել

Բիրոբիջան քաղաքում Ռուսաստանի օրվա կապակցությամբ հայ խոհարարը 2 մետր տրամագծով կարկանդակ է թխել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարկանդակի պատրաստման համար 10 կգ ալյուր, 25 ձու, 1,5 կգ սերուցքային կարագ, 9 կգ պանիր և 2,5 կգ սոուս է օգտագործվել: Այն թխվել է տեղի սրճարաններից մեկի հայազգի խոհարարի՝ Տիգրան Տիգրանյանի կողմից և նրա բաղադրատոմսով, փոխանցում է tert.am-ը:

Կարկանդակի տրամագիծը 2 մետր է եղել: Հսկայական կարկանդակը համտեսել ցանկացողները հերթ են կանգնել, այն հիմնականում բաժին է հասել երեխաներին:

Կարկանդակը բավականացրել է 200 հոգու: Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ նման հյուրասիրությունը Ռուսաստանի օրվա և այլ տոների բարի ավանդույթ կդառնա, ընդ որում՝ կարկանդակի տրամագիծը նախատեսվում է հասցնել 10 մետրի:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

Search