Artsakhpress

Հասարակական

Մեկնարկեց «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի 15-րդ փուլը

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի 15-րդ փուլով այսօր՝ հունիսի 13-ին, Արցախի պետական համալսարանի 26 ուսանող եռօրյա այցով մեկնել է Մայր Հայաստան:

Մեկնարկեց «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի 15-րդ փուլը

Մեկնարկեց  «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի 15-րդ փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի  հաղորդմամբ՝  մեկնողների  հետ   հանդիպել  է  «Արարիչ»   բարեգործական  հիմնադրամի  տնօրեն  Նարեկ  Ավետիսյանը:  Ողջունելով  ներկաներին՝  նա նշել է, որ ծրագրի հիմնական  նպատակն  է, որպեսզի  արցախցի   ուսանողներն  էլ  ավելի  լավ  ճանաչեն     հայրենի  երկիրը:
«Ուրախ ենք, որ «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագիրը, ելնելով նախորդ փուլերում մեկնած խմբերի անդամների պատմածից և նրանց ստացած տպավորություններից, լիովին արդարացնում է մեր սպասելիքները: Եռօրյա այցելության ծրագիրն առավել քան հագեցած օրակարգ ունի, որն  իր   մեջ   ընդգրկում  է  այցելություններ պատմամշակութային վայրեր, զբոսանք,   հետաքրքիր  ժամանց  և  այլն: Վստահ ենք, որ դուք նույնպես հնարավորինս   լավ   կճանաչեք  մեր  պատմական    հայրենիքը  և  կկարողանաք  գնահատել   ունեցած  դարավոր  մշակութային  արժեքները : Այցի ընթացքում նախատեսվում  են  հանդիպումներ  քաղաքական  տարբեր  գործիչների, հաջողակ     գործարարների հետ: Այդ հանդիպումներն ու շփումները  հնարավորություն  կտան անկեղծորեն  արտահայտելու  ձեր  տեսակետներն ու մտահոգությունները»,-մասնավորապես նշել է Ն.Ավետիսյանը:
Մեզ հետ զրույցում ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի 3-րդ  կուրսի ուսանողուհի Էմմա Մամունցը շնորհակալություն է հայտնել «Արարիչ» բարեգործական հիմնադրամի ղեկավարությանը և վստահություն հայտնել, որ այցի ընթացքում ստացած տպավորությունները հիշելու են ողջ կյանքում:
«Ծրագիրը նպաստում է Մայր  հայրենիքի  պատմամշակութային վայրերի ու ազգային արժեքների  առավել լավ ճանաչմանն ու ծանոթացմանը, ինչպես նաև ուսանողական կյանքի աշխուժացմանը:Մենք կկարողանանք հնարավորինս մոտ լինել մեր ազգային արմատներին և համոզվել, որ ճանաչելով է սկսվում սերը հայրենիքի հանդեպ, իսկ ճանաչելով հայրենիքը մենք կբացահայտեք ինքներս մեզ»,-ասել է նա:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search