Artsakhpress

Միջազգային

Դաժան ծեծի ենթարկված ընդդիամդիր լրագրողը Էրդողանին վիրավորելու համար կազատազրկվի

Թուրքական «Yeni Çağ» թերթի թղթակից Յավուզ Սելիմ Դեմիրաղը, ով սեփական տան մոտ բեյսբոլի մականներով ծեծի էր ենթարկվել, մեղադրվել է «հանրապետության նախագահին վիրավորելու» մեջ։

Դաժան ծեծի ենթարկված ընդդիամդիր լրագրողը Էրդողանին վիրավորելու համար կազատազրկվի

Դաժան ծեծի ենթարկված ընդդիամդիր լրագրողը Էրդողանին վիրավորելու համար կազատազրկվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մայիսի 11-ին Դեմիրաղի վրա հարձակված վեց հոգանոց խմբի անդամները թեև ձերբակալվել էին, բայց այնուհետև ազատ էին արձակվել՝ մինչև դատարանի վերջնական վճիռ կայացնելը։ Մինչդեռ ծեծի ենթարկված լրագրողին այս պահին ազատազրկում է սպառնում, փոխանցում է ermenihaber-ը:
Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Դեմիրաղը «Բանտարկյալի պայուսակ» վերնագրով իր վերջին հոդվածում։
«Մինչ դուք այս տողերը կարդալիս կլինեք, ես կվերցնեմ դռան հետևում պատրաստ ինձ սպասող պայուսակս ու բանտ կմտնեմ», - գրել է լրագրողը։ Նա դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման։ Դեմիրաղը պատմել է, որ դատավորն իրեն անգամ չի լսել, այլ միայն հիմնվել է մեկ պատվիրված ցուցմունքի վրա։ Վերաքննիչ դատարանն էլ առանց որևէ քննության հաստատել է նախնական վճիռը։ 
Դեմիրաղը նշել է, որ 10 տարի շարունակ պատրաստ է պահել բանտարկյալի այդ պայուսակը՝ ամեն պահ բանտ ուղարկվելու հեռանկարին պատրաստ։ Պայուսակում որոշ անձնական իրերից բացի լրագրողը տեղավորել է իր կիսատ գրքերը, մաքուր թուղթ ու գրիչներ և պատրաստվում է հոդվածների ու գրքերի վրա աշխատել նաև բանտից։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

Search