Artsakhpress

Միջազգային

«Վաշինգտոնի նամակը չի ստիպի Թուրքիային հրաժարվել С-400-ներից». Չավուշօղլու

ԱՄՆ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի նամակը Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ չի ստիպի Անկարային հրաժարվել դրանցից, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Վաշինգտոնի նամակը չի ստիպի Թուրքիային հրաժարվել С-400-ներից». Չավուշօղլու

«Վաշինգտոնի նամակը չի ստիպի Թուրքիային հրաժարվել С-400-ներից». Չավուշօղլու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք չենք ասում, որ կգնենք С-400-ները, մենք արդեն գնել ենք դրանք: Եթե ԱՄՆ-ն դրանց և F-35-ների վերաբերյալ մտահոգություններ ունի, մենք առաջարկում ենք համատեղ աշխատանքային խումբ ձևավորել, և թող հարցը մասնագետները քննեն: Դոնալդ Թրամփն ասում է «այո», սակայն որոշ ամերիկյան գերատեսչություններ «ոչ» են ասում: Մենք այդ նամակից հետո չենք հրաժարվի С-400-ից, մենք պատրաստում ենք նամակի պատասխանը»,- ասել է Չավուշօղլուն:

Հունիսի 6-ին Շանահանն իր նամակում հայտնել էր, որ ԱՄՆ-ում F-35 կործանիչով թռչել սովորող թուրք օդաչուները պետք է հայրենիք վերադառնան մինչև հուլիսի 31-ը, իսկ նոր օդաչուներ երկիրը չի ընդունի: 

Ավելի վաղ Անկարան հայտնել էր համալիրներից չհրաժարվելու հաստատակամության մասին: ԱՄՆ-ն իր հերթին սպառնում է չեղարկել F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը

Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Երկարատև ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ. Արայիկ Հարությունյան

CONIFA-2019-ի հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը

Սամվել Բաբայանի շտաբի պատասխանատուի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ. ոստիկանություն

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Search