Artsakhpress

Քաղաքական

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին

Հունիսի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին։

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում են ԱՀ ԱԳՆ-ից՝ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի գործունեությունը՝ ուղղված  միջազգային ասպարեզում Արցախի շահերի պաշտպանությանը, նշելով անկախության տարիների ընթացքում նրա անգնահատելի ներդրումն Արցախի ժողովրդի պայքարի գործում՝ հանուն իր գաղափարների և նպատակների իրականացման։
 
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը, անդրադարձել է Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացի վերջին զարգացումներին: Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում՝ Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի հետ կապված մի շարք հարցերի շուրջ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Search