Artsakhpress

Քաղաքական

«ԽՍՀՄ-ին մահացու հարվածը հասցրել է Հայաստանը՝ Ղարաբաղի համար պատերազմ սկսելով». ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախկին ղեկավար

ՌԴ քաղաքական գործիչ, ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախկին ղեկավար Ռուսլան Խասբուլատովն ասել է, թե որն է եղել ԽՍՀՄ-ի վերջնական փլուզման պատճառը: 

«ԽՍՀՄ-ին մահացու հարվածը հասցրել է Հայաստանը՝ Ղարաբաղի համար պատերազմ սկսելով». ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախկին ղեկավար

«ԽՍՀՄ-ին մահացու հարվածը հասցրել է Հայաստանը՝ Ղարաբաղի համար պատերազմ սկսելով». ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախկին ղեկավար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խասբուլատովի կարծիքով՝ Խորհրդային Միության փլուզումը սկսվել է ոչ թե Բալթյան երկրներից, այլ Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած իրադարձություններից, Tert.am-ի փոխանցմամբ, գրում է БИЗНЕС Online հարթակը:

«Խորհրդային Միությանն իրական մահացու հարվածը հասցրել է Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմ սկսելով: Անդրկովկասյան ճակատը փլուզվեց, շատերը Հայաստանի կողմն անցան, մյուսներն աջակցեցին Ադրբեջանին: Այդ իրավիճակում միության կենտրոնը բացարձակ հանդուրժողականություն դրսևորեց հակամարտող կողմերի նկատմամբ, մինչդեռ պետք էր պարզապես խստորեն կարգուկանոն սահմանել»,-հարթակին տված հարցազրույցում ասել է ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախկին ղեկավարը:

Խասբուլատովը հավելել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած իրադարձություններից հետո Բալթյան երկրները հասկացան, որ կարելի է գործել՝ Մոսկվայից առանձնապես չվախենալով:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Search