ՌԴ քաղաքական գործիչ, ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախկին ղեկավար Ռուսլան Խասբուլատովն ասել է, թե որն է եղել ԽՍՀՄ-ի վերջնական փլուզման պատճառը:
«ԽՍՀՄ-ին մահացու հարվածը հասցրել է Հայաստանը՝ Ղարաբաղի համար պատերազմ սկսելով». ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախկին ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խասբուլատովի կարծիքով՝ Խորհրդային Միության փլուզումը սկսվել է ոչ թե Բալթյան երկրներից, այլ Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած իրադարձություններից, Tert.am-ի փոխանցմամբ, գրում է БИЗНЕС Online հարթակը:
«Խորհրդային Միությանն իրական մահացու հարվածը հասցրել է Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմ սկսելով: Անդրկովկասյան ճակատը փլուզվեց, շատերը Հայաստանի կողմն անցան, մյուսներն աջակցեցին Ադրբեջանին: Այդ իրավիճակում միության կենտրոնը բացարձակ հանդուրժողականություն դրսևորեց հակամարտող կողմերի նկատմամբ, մինչդեռ պետք էր պարզապես խստորեն կարգուկանոն սահմանել»,-հարթակին տված հարցազրույցում ասել է ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախկին ղեկավարը:
Խասբուլատովը հավելել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած իրադարձություններից հետո Բալթյան երկրները հասկացան, որ կարելի է գործել՝ Մոսկվայից առանձնապես չվախենալով: