Artsakhpress

Հասարակական

Հունիսի 14-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Հունիսի 14-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Հունիսի 14-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժամը 11:00-ին տեղի կունենա Ազգային ժողովի իններորդ նստաշրջանի արտահերթ լիագումար նիստը: Օրակարգում օրենսդրական մի շարք նախագծեր են:
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2019 թվականի հունիս-հուլիս ամիսներին Ստեփանակերտ քաղաքում և Արցախի շրջաններում կազմակերպում է մասնագիտական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար`ըստ նախօրոք ներկայացրած հայտերի:
Ժամը 11:00-ին Մարտակերտի շրջվարչակազմի նիստերի դահլիճում դասընթացները կկազմակերպվեն Մարտակերտ, Աղաբեկալանջ, Ներքին Հոռաթաղ, Ծաղկաշեն, Վարդաձոր, Կուսապատ, Մեհմանա, Մոխրաթաղ, Մեծշեն, Մաղավուզ, Տոնաշեն, Թալիշ (Ալաշան), Մատաղիս, Վարնկաթաղ, Ճանկաթաղ, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր համայնքների դիմումատուների համար:
Ժամը 17:00-ին Ստեփանակերտի պատկերասրահում կկազմակերպվի «Խաղաղությունը երեխաների աչքերով» խորագրով ցուցահանդեսը, որի նախաձեռնողը Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն է:
Ժամը 18:30-ին Բերձոր քաղաքի Ադեի տանը (հյուրատուն) կկայանա Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի հանդիպումը բերձորյան երիտասարդության հետ։ Հանդիպմանը անդրադարձ կկատարվի երիտասարդներին ներկայումս հուզող հարցերին և սպասվող կազմակերպչական ձեռնարկումներին:
Ժամը 19:30-ին Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կցուցադրվի «The Son's Room» ֆիլմը: Նանի Մորետտին եվրոպական ֆիլմերի փառատոնների սիրելին է: Այս ֆիլմը բացառություն չէ` 2001 թվականին արժանացել է Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին: Մորետտին ֆիլմի և՛ ռեժիսորն է, և՛ սցենարիստը, և՛ գլխավոր դերասանը, այնպես որ ֆիլմը հեղինակային է և շատ անձնական: Մուտքն ազատ է:
Ժամը 20:00-ին «Արմատներ» կենսակենտրոնում տեղի կունենա անգլալեզու երգերի համերգ: Ծրագրում հանդես կգա Հեղինակային երգերի ակումբը:
 
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերում, ֆեյսբուքում, ինստագրամում և յութուբի ալիքում:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search