Artsakhpress

Քաղաքական

Վստահ եմ, որ Արցախը մի օր միջազգայնորեն ճանաչված կլինի. Քերոլայն Քոքս

Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է Արցախում լինելը. արցախցիները հրաշալի ժողովուրդ են:

Վստահ եմ, որ Արցախը մի օր միջազգայնորեն ճանաչված կլինի. Քերոլայն Քոքս

Վստահ  եմ, որ  Արցախը  մի  օր     միջազգայնորեն    ճանաչված  կլինի. Քերոլայն  Քոքս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ  նախագահի  հետ   հանդիպումից  հետո  այս  մասին «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ   զրույցում     ասել է  բարոնուհի   Քերոլայն Քոքսը՝    ընդգծելով, որ   ինքը  վստահ  է, որ  Արցախը  մի  օր     միջազգայնորեն    ճանաչված  կլինի:
Նրա  խոսքով՝  ինքն    Արցախում  եղել  է  ամենածանր  տարիներին,  երբ  հրետակոծվում  էր   Ստեփանակերտը: 
«Պատերազմից  հետո  ամեն  անգամ Ստեփանակերտ   գալով  նկատելի  է  դառնում, որ    քաղաքը  տարեցտարի  գեղեցկանում  է, ինչպես  նաև տարբեր ոլորտներում  տեսանելի   է  դառնում   առաջընթացը:   Մենք  ականատեսն  ենք  եղել  այն  ամբողջ  տառապանքին, որի   միջով՝  Ադրբեջանի  քաղաքականության  պատճառով  անցել  է   Արցախի  ժողովուրդը»,-ավելացրել  է  Ք. Քոքսը:
Խոսելով   այցի   նպատակի  մասին՝  մեր  զրուցակիցն ասել է, որ   իրենք    Արցախում  են   երկու  նպատակով. առաջինը՝  քաղաքացիների   շահերի  պաշտպանության  և  երկրորդ՝  նրանց  աջակցության  վերաբերյալ  հարցերով:
«Շահերի   պաշտպանության  շրջանակներում  մենք      նպատակ  ունենք  իրազեկելու    համայն  աշխարհին, թե  ինչ  է   կատարվում    Արցախում, և  ինչ  քաղաքականություն  է  վարում  Ադրբեջանը, մանավանդ,   դպրոցներում՝   հայատյացության    տարածման  առումով: Քաղաքացիների   աջակցության  շրջանակներում  մենք  պատիվ  ենք  ունեցել   լինել  Ստեփանակերտի   «Քերոլայն  Քոքս»-ի  անվան  վերականգնողական  կենտրոնում: Մենք  շատ  գոհ   ենք   կենտրոնի  տնօրեն Վարդան  Թադևոսյանի կողմից իրականացվող  աշխատանքներից: Նա   վերափոխել  է հին  կառույցը  և  դարձրել  այն միջազգայնորեն ճանաչված   վերականգնողական  կենտրոն, որտեղ  կարողանում  են բուժում  ստանալ հաշմանդամները»,-մասնավորապես  ասել է  Ք.  Քոքսը:
Նրա  խոսքով՝    հանդիպմանն  ԱՀ  նախագահն  իրենց   կազմին  տեղեկացրել է, որ    Արցախում   օրեր  առաջ    անց  է կացվել    CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը: Ըստ  Բարոնուհու՝   այն   լավ  հնարավորություն  է, որպեսզի  աշխարհի  տարբեր  ծայրերից   բազմաթիվ  մարդիկ կարողանան  այցելել  Արցախ  և  անձամբ   ծանոթանալ   երկրին:
Քերոլայն Քոքսին  ուղեկցող  «Առողջություն  և  հույս» հիմնադրամի    գլխավոր  գործադիր  տնօրեն Դոկտոր  Սասան  էլ    ասել է, որ  ինքն  աշխատում  է   Բիլմայում, որտեղ   ապրում   է   60  մլն  մարդ:
Նա  աջակցում  է   հաշմանդամություն  ունեցող  մարդկանց:  Ստեփանակերտի   «Քերոլայն  Քոքս»-ի  անվան  վերականգնողական  կենտրոնի  հաջողված  օրինակը նրա   համար  խթան է  հանդիսացել, որ  ինքը  ևս  նմանատիպ  աշխատանքներ  իրականցնի  իրենց  երկրում:
«Ես  փոխել  եմ    կես  միլիոն  մարդկանց  կյանք, որի  համար   էլ  շնորհակալություն  եմ  հայտնում   Արցախի  և  Հայաստանի    մեր  գործընկերներին»,-նշել  է  Դ-ր Սասան:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Search