Artsakhpress

Քաղաքական

ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում նիստեր են եղել

Հունիսի 11-13-ը ԱԺ մշտական հանձնաժողովներում տեղի են են ունեցել նիստեր:

ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում նիստեր են եղել

ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում նիստեր են եղել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱրցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ հունիսի 13-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արարատ Օհանջանյանը:
Քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրինագծերով և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որոնք հանձնաժողովին են ներկայացվել Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ու Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի տեղակալ Ռուզաննա Սարգսյանի կողմից:
Վերոնշյալ նախագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
Օրվա երկրորդ կեսին հրավիրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ:
Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ներկայացրել է «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող փաթեթով, որը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջարկվել է քննարկել խորհրդարանի առաջիկա նիստում:
Նույն հանձնաժողովի հունիսի 12-ին կայացած նիստում ներկայացվել է «Հանրաքվեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որը նույնպես արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Ավելի վաղ՝ հունիսի 11-ին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ներկայացրել է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող փաթեթով և պատասխանել պատգամավորների հարցերին: Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ  տվել է դրական եզրակացություն:Նիստում հանձնաժողովը լսել է նաև Հաշվեքննիչ պալատի 2018թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանի ներկայացմամբ:
Հանձնաժողովների նիստերին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Search