Artsakhpress

Քաղաքական

ԵՄ-ն հավելյալ 25 մլն եվրո է հատկացրել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար

Եվրամիությունը Հայաստանին 25 մլն եվրոյի հավելյալ օգնություն է հայտկացրել՝ ժողովրդավարական բարեփոխումների աջակցման և Եվրամիության հետ Գործընկերության մասին համապարփակ և ընդլայնված համաձայնագրի իրագործման համար:

ԵՄ-ն հավելյալ 25 մլն եվրո է հատկացրել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար

ԵՄ-ն հավելյալ 25 մլն եվրո է հատկացրել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է  ТАСС  գործակալությունը, այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի ավարտին:
«ԵՄ խորհուրդը հիշեցնում է, որ Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 160 մլն եվրո է հատկացրել որպես օգնություն 2017-2020 թվականների համար: Որպես բարեփոխումների համաձայնեցված օրակարգի և Գործընկերության մասին համապարփակ և ընդլայնված համաձայնագրի իրականացմանը Հայաստանի հավատարմության ճանաչում՝ ԵՄ-ն որոշում է կայացրել հավելյալ 25 մլն եվրո հատկացնել Հայաստանին 2019-ին աջակցության գործողությունների ամենամյա ծրագրի համաձայն», - ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ խորհուրդն ընդգծել է Գործընկերության մասին համապարփակ և ընդլայնված համաձայնագրի հետագա իրագործման կարևորությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ընդլայնման համար:
Եվրամիությունը խոստացել է նաև շարունակել աջակցել Հայաստանին ենթակառոցվածքային և էներգետիկ նախագծերի իրականացման հարցում: ԵՄ խորհուրդն ընդգծել է դատական համակարգի բարեփոխումների իրականացման շարունակության և բիզնեսի վարման պայմանների բարելավման կարևորությունը (արտասահմանյան ներդրումներ գրավելու և աշխատաշուկան ընդլայնելու համար):

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Search