Artsakhpress

Քաղաքական

Արցախում պատերազմ հնարավոր է, եթե ՌԴ-ն նման որոշում ընդունի, բայց հիմա նման մոտիվացիա նրա մոտ չեմ տեսնում․վերլուծաբանը՝ սահմանային լարվածության մասին

Ստրատեգիական առումով Ադրբեջանի գործողություններում ոչինչ չի փոխվել:

Արցախում պատերազմ հնարավոր է, եթե ՌԴ-ն նման որոշում ընդունի, բայց հիմա նման մոտիվացիա նրա մոտ չեմ տեսնում․վերլուծաբանը՝ սահմանային լարվածության մասին

Արցախում պատերազմ հնարավոր է, եթե ՌԴ-ն նման որոշում ընդունի, բայց հիմա նման մոտիվացիա նրա մոտ չեմ տեսնում․վերլուծաբանը՝ սահմանային լարվածության մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍTert.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել Արցախի «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանը՝ անդրադառնալով հայկական և ադրբեջանական սահմաններում այսօր նկատվող լարվածությանը և դրա պատճառներին:

«Ադրբեջանը եղել և մնում է իր կարծիքին, որ խնդիրը պետք է լուծվի ռազմական ճանապարհով: Նրանց ստրատեգիան չի փոխվել, պարզապես մի փոքր սպասեցին: Եթե ինչ-որ բան էլ փոխվել է, ապա փոխվել է հայկական կողմի պահվածքում․այս ընթացում հայկական կողմի արձագանքը դարձել է ավելի ադեկվատ»,- ասել է նա՝ նշելով, որ հիմա այլ հարց կա՝ արդյոք հասցրե՞լ ենք պատրաստվել ավելի լայնամասշտաբ պատերազմին:

Արդյո՞ք հիմա Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի հարցին ի պատասխան՝ վերլուծաբանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Կովկասում գործում է Ռուսաստանի «անվտանգության անձրևանոցը»:

«Պատերազմ հնարավոր է, եթե Ռուսաստանը նման որոշում ընդունի, բայց հիմա նման մոտիվացիա նրա մոտ ես չեմ տեսնում: Պատերազմի որոշումը չի կարող ընդունվել ո՛չ ադրբեջանական, ոչ էլ հայկական կողմի կողմից: Մենք՝ Հարավային Կովկասի երկրներս, ի վիճակի չենք ընդունել նման որոշում, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ գործընթացներ կան նաև Իրանում, Թուրքիայում, և հնարավոր է թեժացում լինի: Մի փոքր ֆանտաստիկայի ժանրից է, որ Իլհամ Ալիևն ինք է պատերազմի որոշում ընդունելու․նման որոշումը ներառվում է տարածաշրջանային գործընթացների ցուցակում»,- ասել է նա:

Դիտարկմանը, թե շատերը կարծում են, որ Ադրբեջանն անցել է ռազմական հռետորաբանության այն պատճառով, որ երկու հայկական պետություններում՝ Արցախում և Հայաստանում, որոշակի լարվածություն կա, Հրաչյա Արզումանյանն արձագանքեց. «Մենք ունենք դարերի փորձառություն, որ եթե խոսքը վերաբերում է պատերազմին, երբ դրված է ժողովրդի կյանքի ու մահվան հարցը, հայ ժողովրդի ներսում եղած բաժանումները վերանում են»:

Նրա կարծիքով՝ հիմա երկու հայկական երկրներում տեղի ունեցողը ժամանակավոր երևույթ է և չի ազդելու մեր միասնականության վրա պատերազմի ժամանակ:

Պատասխանելով մեկ այլ դիտարկման, որ այս մեկ տարվա ընթացքում բանակցային գործընթացում կարևորվում էր խաղաղության նախապատրաստման օրակարգը, կողմերը նաև համաձայնության էին եկել հումանիտար նախաձեռնություններ իրականացնելու շուրջ, Հրաչյա Արզումանյանը նշել է․

«Ամբողջ բանակցային գործընթացը ցույց տվեց, որ Ադրբեջանը երբեք էլ խաղաղության օրակարգի գարանտ չի եղել: Դրանք եղել են բանակցություններ բանակցությունների համար, որոնք, չգիտես ինչու, վարել է նաև հայկական կողմը: Մինչև հիմա Ադրբեջանը չի իրականացրել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Հիմա խոսվում է հումանիտար նախաձեռնությունների, օպերատիվ կապի մասին դրանք լավ նախաձեռնություններ են, որոնք պետք է իջեցնեն լարվածությունը, բայց Ադրբեջանը նախաձեռնում է քայլեր լարվածությունը մեծացնելու ուղղությամբ, այսինքն՝ նա մնում է իր հին ռազմավարությանը»:

Ադրբեջանական կողմը, ըստ նրա, իմանալով, որ չի կարող սկսել լայնամասշտաբ պատերազմ, անցնում է «կարմիր գծերը», լարվածություն է ստեղծում: «Հայկական կողմը պետք է նույն կերպ արձագանքի, նույն ոճով պատասխանի: Պետք է անցնի «կոշտ խաղին», ինչը չի եղել մինչ 2016 թվականը»:

Չնայած որ հայկական կողմը վերջին շրջանում ադրբեջանական կողմին «կառուցողական» էր համարում, այնուամենայնիվ, Հրաչյա Արզումանյանը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը ճգնաժամային իրավիճակներում ճիշտ քաղաքականություն կընտրի: Նրա խոսքով՝ վարչապետի նման ընդունակությունը դրսևորվել է Թավշյա հեղափոխության ընթացքում:

«Տակտիկական հարցերում ես խնդիրներ չեմ տեսնում, խնդիրը ռազմավարական ճանապարհ ընտրելու մեջ է՝ թե ինչպես է Հայաստանը պատրաստվում արձագանքել Ադրբեջանի այդ քայլերին: Այստեղ տակտիկական քայլերը չեն օգնի, պետք է մշակել ռազմավարություն՝ ներքին քաղաքական, ռազմական, ազգային ռազմավարություն: Ադրբեջանի նման քաղաքականությունը պահանջում է դա»,- ասել է նա:

Հրաչյա Արզումանյանի խոսքով՝ երկու հայկական պետություններն այդ ռազմավարության մշակմամբ պետք է զբաղվեն, այլ ոչ թե ներքին արհեստական խնդիրներ ստեղծելով:

«Այսօր սահմանում ստեղծված իրավիճակն էլ պայմանավորված է նաև երկու հայկական պետություններում եղած օրակարգերով: Մենք պետք է հասկանանք, որ սահմանում տեղի ունեցողը ոչ միայն ռազմական խնդիր է, այլ նաև փորձ է ազդելու ներքին քաղաքական իրավիճակի վրա: Իհարկե, հիմար փորձ է, որովհետև պատերազմի դեպքում հայ ժողովուրդը խնդիրներ չի ունենա, բայց ադրբեջանցիները փորձեր անելու են: Եվ այսօրվա իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ մենք պետք է զբաղվենք ռազմավարական խնդիրներ լուծելով»,- ասաց նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search