Artsakhpress

Քաղաքական

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել Արցախին վերաբերող սահմանափակումները

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն Ներկայացուցիչների պալատի նիստին այսօր հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ ԱՄՆ-ն պետք է թուլացնի Արցախ մեկնելու մասին բանաձևի (H.Res.190)  կամայական և հնացած սահմանափակումները։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել Արցախին վերաբերող սահմանափակումները

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել Արցախին վերաբերող սահմանափակումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին տեղեկանում ենք  Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքից։
«Մենք պետք է շարունակենք հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, երկխոսության խոչընդոտների վերացմանը, կարգավիճակի և  անվտանգության հարցերի լուծմանը, որոնք անցյալում խոչընդոտել են քննակումներին: Բաց ու անմիջական երկխոսությունը և մեր դիվանագետների՝ անվտանգության պայմաններում ըստ անհրաժեշտության ներգրավվելը հակամարտության կարգաորման համար ԱՄՆ-ի միակ միջոցներն են»,- նշել է Փալոնեն:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հարցերով նախագահ Նիտա Լոուին խոստացել է այս հարցով աշխատել Ֆրենկ Փալոնեի հետ: Ամերկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ղեկավար Արամ Համբարյանը ևս ողջունել ՝ Փալոնեի առաջարկը։ Ըստ նրա՝ այժմ ճիշտ ժամանակն է դիվանագիտությանը հնարավորություն տալ՝  նպաստելու լայն միջկառավարական փոխգործակցությանը և խորացնելու բոլոր մակարդակներում քաղաքացիական հասարակության հետ կապերն ու շփումները: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Փալոնեին՝ շահագրգիռ կողմերի միջև բաց երկխոսությանը խոչընդոտող  արհեստական սահմանները կոտրող և սկզբունքային ղեկավարման համար։ Այն իսկապես արտահայտում է մեր հույսը Արցախում երկարատև և ժողովրդավարական խաղաղության համար»,- ընդգծել է Ամերկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ղեկավար Արամ Համբարյանը։   Նելլի Մելքոնյան 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Search