Artsakhpress

Միջազգային

Չինաստանը չի հանդուրժի Թայվանի անկախացումը

Չինաստանը երբեք չի հանդուրժի Թայվանի անկախության կողմնակից անջատողականների՝ երկիրը բաժանելու որևէ փորձ, հայտարարել է Թայվանի գործերով պետական խորհրդատուի գրասենյակի խոսնակ Ան Ֆենգշանը:

Չինաստանը չի հանդուրժի Թայվանի անկախացումը

Չինաստանը չի հանդուրժի Թայվանի անկախացումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Մամուլի ասուլիսի ընթացքում վերջինս ընդգծել է, որ Թայվանում բնակվում են Չինաստանի արյունակից հայրենակիցները, ովքեր ունեն նույն ճակատագիրն, ինչ Չինաստանի ամբողջ ժողովուրդը:

«Մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ արտաքին ուժերի ու Թայվանի անջատողականների գործունեությանը հակազդելու համար: Մենք չենք թիրախավորում Թայվանի մեր համաքաղաքացիներին»,- հայտարարել է խոսնակը:

Նա ընդգծել է, որ Պեկինը պատրաստ է գնալ խաղաղ վերամիավորումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի: Դրա հետ մեկտեղ, ըստ խոսնակի, Չինաստանի իշխանությունները պատրաստ են պաշտպանել երկրի ինքնիշխանությունը և չեն հանդուրժի այս ուղղությամբ որևէ գործողություն, որը կվնասեր երկրի տարածքային ամբողջականությանը: 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը

Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Երկարատև ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ. Արայիկ Հարությունյան

CONIFA-2019-ի հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը

Սամվել Բաբայանի շտաբի պատասխանատուի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ. ոստիկանություն

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Search