Artsakhpress

Ռազմական

Երևանում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի նիստը

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 13-ին կայացել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստը:

Երևանում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի նիստը

Երևանում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կոմիտեի նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների (պաշտպանական գերատեսչությունների) պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:
Ինչպես  հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, մասնավորապես՝ մինչև 2025թ. ԱՊՀ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, ուսումնամարտական պատրաստության համակարգը ազգային զինված ուժերում և դրա փորձի կիրառումը միջազգային ռազմական համագործակցության ընթացքում, ազգային զինված ուժերի ամենօրյա գործունեության առաձնահատկությունները ԱՊՀ հարավային սահմաներում ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում, ԱՊՀ պետությունների զինված ուժերի համագործակցության հիմնական ուղղությունները ԱԹՍ-ների կիրառման բնագավառում, 2019թ. միջազգային բանակային խաղերի կազմակերպում և անցկացում, ՀՀ-ում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների համատեղ հակաահաբեկչական զորավարժության զորային փուլի նախապատրաստում և այլն:
Նիստի շրջանակներում համակարգող կոմիտեի անդամները պարգևատրվել են ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով:
ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի անդամներին նիստի ավարտին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նիստի մասնակիցները հունիսի 13-ին այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Search