Artsakhpress

Քաղաքական

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Վալանսի քաղաքապետը արձագանքել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի վարչական դատարանի կողմից Վալանս եւ Ստեփանակերտի (Արցախ) քաղաքների միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ:

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վալանսի քաղաքապետ, Օվերն-Ռոն-Ալպ շրջանի փոխնախագահ Նիկոլա Դարագոն ասել է, որ Ֆրանսիայի եւ Արցախի համայնքների միջեւ կնքված Բարեկամության հռչակագրերի դեմ դատական գործերը չեն ազդի այն բարեկամության վրա, որ երկու ժողովուրդները տածում են միմյանց նկատմամաբ եւ որը արտահայտվում է Հռչակագրերի տեքստերով:
«Ի հեճուկս ճնշումների, որոնք բոլորս տեղյակ ենք, որ գալիս են արտերկրից՝ ես կրկին հաստատում եմ իմ աջակցությունը Արցախին, ազատ պայմաններում ընտրված նրա իշխանություններին եւ ինքնորոշման ուղեգծին:
Նույնիսկ եթե Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ կնքված Բարեկամության հռչակագիրը, ես որեւէ կերպ չեմ զղջում վերոհիշյալ համաձայնագիրը ստորագրելուս համար, որը, կրկնում եմ,  բարեկամական կամքի արտահայտում է:
Ես շարունակում եմ պնդել, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավազոր են կնքել նման Բարեկամության հռչակագրեր, հատկապես այն պայմաններում, երբ դրանցից շատերը (մասնավորապես՝ Վալանսի պարագայում) քաղաքային խորհրդի որոշումներ չեն եւ չեն կարող հարցականի տակ դրվել վարչական դատարանների կողմից: Անհնար է խոչընդոտել բարեկամությանը դատական որոշումներով:
Բացի այդ, ես դատապարտում եմ ֆրանսիական ազգային իշխանությունների իրարամերժ գործողությունները: Մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը հավաստիացրել էր հայկական ծագում ունեցող մեր համաքաղաքացիներին, որ մարդասիրական կամ կրթական նպատակներ հետապնդող ծրագրերը հետապնդումների չեն ենթարկվի:
Միեւնույն ժամանակ, դատական հետապնդումները բազմապատկվում են՝ ռազմատենչ Ադրբեջանին հստակ քաջալերանքի ազդանշան հասցեագրելով:
Բազնադարյա բարեկամության եւ կարճաժամկետ տնտեսական շահերի միջեւ վերջինիս օգտին ընտրություն կատարելով՝ Ֆրանսիայի Կառավարությունը խախտում է բալանսավորված եւ բարյացակամ մոտեցում ցուցաբերելու ավանդական դիրքորոշումը, որը Ֆրանսիան ցուցաբերել է ազատության համար պայքարող ժողովուրդների նկատմամբ»,- նշել է Նիկոլա Դարագոն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search