Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը եւ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Վաշինգտոնում ձեւակերպել են պայմանագիր, որի համաձայն, ԱՄՆ-ը ձեռնամուխ Է լինում Թբիլիսիում առեւտրային ներկայացուցչության ստեղծմանը:
ԱՄՆ-ն առեւտրային ներկայացուցչություն կբացի Վրաստանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հունիսի 14-ին լրագրողներին հայտնել Է Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նատիա Տուռնավան:
«ԱՄՆ-ը՝ մեր ռազմավարական գործընկերը, Վրաստանը որպես պոտենցիալ հանգույց Է ընկալում տարածաշրջանում, որտեղ պետք Է գործի առեւտրային ու տնտեսական ներկայացուցչություն, որը տարածաշրջանի մասշտաբով կկոորդինացնի տնտեսական հարաբերությունները: Ելնելով դրանից՝ սկսվել Է Վրաստանում ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցչության ստեղծման գործընթացը: Դա կլինի տարածաշրջանային նշանակության գրասենյակ, եւ դա մեկ անգամ եւս հավաստում Է այն, որ ԱՄՆ-ը մեզ որպես իրական հանգույց Է ընկալում տարածաշրջանում ամերիկյան բիզնեսի համար»,-ասել Է Տուռնավան:
Պայմանագիրն ստորագրվել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանում առեւտրային ներկայացուցչություն բացելու ԱՄՆ-ի ձգտումը խոսում Է այն մասին, որ «Վրաստանը կդառնա տարածաշրջանի տնտեսական կենտրոնը»: Բախտաձեն լրագրողների հետ զրուցելիս նաեւ հայտարարել Է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ը եւ Վրաստանը կստորագրեն եւս մեկ «կարեւոր փաստաթուղթ»: Վարչապետը ձեռնպահ Է մնացել կոնկրետ մանրամասներ նշելուց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: