Artsakhpress

Միջազգային

Պուտինը նախազգուշացրել Է Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հետեւանքների մասին

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ միայն ապակայունացնում Է տարածաշրջանի իրադրությունը, այլեւ կարող Է վիժեցնել միջուկային զենքի չտարածման ռեժիմը, Ռուսաստանը, որպես Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահ, մտադիր Է ԳՀՀԾ-ի մասնակիցներից հասնել նրանց ստանձնած պարտավորությունների կատարման:

Պուտինը նախազգուշացրել Է Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հետեւանքների մասին

Պուտինը նախազգուշացրել Է Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հետեւանքների մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մտահոգություն Է առաջացնում իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալը ոչ միայն ապակայունացնում Է տարածաշրջանի իրադրությունը, այլեւ կարող Է վիժեցնել միջուկային զենքի չտարածման ռեժիմը»,-ասել Է Պուտինը ՇՀԿ-ի՝ Բիշքեկում ընթացող գագաթնաժողովում: 

Հունիսի 14-ին Բիշքեկում տեղի Է ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում են դրա անդամ բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հնդկաստանի եւ Պակիստանի, ինչպես նաեւ դիտորդ երկրների՝ Բելառուսի, Աֆղանստանի, Մոնղոլիայի եւ Իրանի ղեկավարները: Ղրղզստանն այս տարի նախագահում Է կազմակերպությունը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Search