Artsakhpress

Միջազգային

«ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ ապահովել Թուրքիայի անվտանգությունը». Չավուշօղլուն հայտնել է С-400-ների ձեռքբերման պատճառը

ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ պաշտպանել Թուրքիային, դրա համար էլ Անկարան ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ է ձեռք բերում:

«ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ ապահովել Թուրքիայի անվտանգությունը». Չավուշօղլուն հայտնել է С-400-ների ձեռքբերման պատճառը

«ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ ապահովել Թուրքիայի անվտանգությունը». Չավուշօղլուն հայտնել է С-400-ների ձեռքբերման պատճառը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է Tert.am:

Նրա խոսքով՝ ռուսական համալիրները ՆԱՏՕ-ի համար վտանգ չեն ներկայացնում, և Թուրքիան այդ մասին բազմիցս հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին: Նախարարն ընդգծել է, որ С-400-ների ձեռքբերումը կապված է երկրի օդային տարածքը պաշտպանելու խիստ անհրաժեշտության հետ:

«Անկարան մտադիր չէ ենթարկվել ԱՄՆ-ի պահանջներին: Չնայած Միացյալ Նահանգները կոչ է անում մեզ հրաժարվել ռուսական համալիրի գնումից, սակայն միևնույն ժամանակ չի երաշխավորում, որ մեզ կվաճառի Patriot զենիթահրթիռային համակարգերը»,- ասել է Չավուշօղլուն:

Ամերիկյան կողմն իր հերթին բազմիցս հայտնել է, որ С-400-ը և ամերիկյան արտադրության F-35 կործանիչները գործածության առումով համատեղելի չեն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի մատակարարման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Search