Artsakhpress

Միջազգային

Ճապոնիայում սեւ ձմերուկ են վաճառել ավելի քան 7 հազար դոլարով

Ճապոնիայի Ասահիկավա եւ Սապորո (Հոկայդոյի պրեֆեկտուրա) հյուսիսային քաղաքների գլխավոր շուկաներում հունիսի 14-ին կայացել Է «Դենսուկե» սորտի ձմերուկների վաճառքի առաջին աճուրդը, որոնք գործնականում կեղեւի սեւ գույն ունեն:

Ճապոնիայում սեւ ձմերուկ են վաճառել ավելի քան 7 հազար դոլարով

Ճապոնիայում սեւ ձմերուկ են վաճառել ավելի քան 7 հազար դոլարով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը:


Ասահիկավայում աճուրդն ավարտվել Է նոր ռեկորդով. շուրջ 11 կիլոգրամ քաշով ձմերուկը վաճառվել Է 750 հազար իենով (շուրջ 7,2 հազար դոլարով): Դա հազար դոլարով բարձր Է նախորդ նվաճումից, որը սահմանվել Էր 2008 թվականին Հոկայդոյում:


Գնորդը սուպերմարկետի սեփականատեր Կեյիտի Սուձուկին Է: Նրա խոսքով՝ իր համար մեծ պատիվ Էր մասնակցել աճուրդին, իսկ հաղթանակը լավ նշան Է գործարարության համար, եւ ինքն այս տարի մեծ վաճառքներ Է ակնկալում: Իդեալական տեսքով ձվաձեւ ձմերուկը փաթեթավորված Է ֆիրմային կարմիր տուփի մեջ եւ ունի «Դենսուկե» բնորոշ պիտակը:


Այս սորտն աչքի Է ընկնում շատ մուգ կեղեւով՝ գործնականում առանց տեսանելի շերտերի, ինչի համար այն «սեւ» են անվանել: Ներսից ձմերուկն ունի վառ կարմիր միջուկ եւ նվազագույն քանակությամբ կորիզներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Search