Artsakhpress

Քաղաքական

Ֆրանսիայի քաղաքապետեր․ Արցախի հետ բարեկամության հռչակագրերը չենք ստորագրել Ֆրանսիայի անունից

«Ափսոսանքով ենք նշում Գրենոբլի վարչական դատարանի կողմից Վալասնս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ քաղաքների և Դրոմի նահանգի ու Արցախի Հանրապետության տեղական և տարածքային մարմինների միջև ստորագրած Բարեկամության հռչակագրերի միաժամանակյա չեղարկումը»,-այս մասին ասվում է Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեի, Նիկոլա Դարագոն Վալանսի քաղաքապետ, Օվերնյ-Ռոն Ալպ շրջանի փոխնախագահ Նիկոլա Դարագոնի հայտարարության մեջ։

Ֆրանսիայի քաղաքապետեր․ Արցախի հետ բարեկամության հռչակագրերը չենք ստորագրել Ֆրանսիայի անունից

Ֆրանսիայի քաղաքապետեր․ Արցախի հետ բարեկամության հռչակագրերը չենք ստորագրել Ֆրանսիայի անունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտարարության մեջ ասվում է, որ չնայած նրան, որ ֆրանսիական սահմանադրությունը տեղական ինքնակառավարման մարմիններին չի արգելում միջազգային գործունեություն իրականացնել, ստորագրված հռչակագրերը ընդամենը բարեկամության մասին պարզ հայտարարություններ են, որոնք ժողովուրդների միջև բարեկամության և սպորտի, մշակույթի ու կրթության բնագավառներում հարաբերությունների հաստատման կոչ են անում, հայտնում  է Panorama.am:
«Այս հռչակագրերը չեն ոտնահարում արտաքին քաղաքականության ոլորտում ֆրանսիական Կառավարության լիազորությունները: Երբեք մտադիր չենք եղել այս փաստաթղթերը ստորագրել Ֆրանսիայի անունից:
Հիշեցնում ենք, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի անդամ, անկողմնակալության հանձնառություն ունի՝ իբրև միջնորդ Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միջև եղած հակամարտության լուծման գործընթացում:
Խորապես ցավում ենք, որ մեր փաստարկները չլսվեցին և մեր ձեռնարկած զգուշավորության բոլոր միջոցները՝ հետամուտ լինելու հանրապետական կարգը հարգելուն, հաշվի չառնվեցին:
Մենք դժվարությամբ ենք ըմբռնում նաև պրեֆեկտների մոլեռանդության հասնող դիրքորոշումը: Այս յուրահատուկ կերպով ջանքերի ներդրումը խոսում է իրավական գործառնության համակարգված ու խորհրդակցված բնույթի, ինչպես նաև Արցախի հանդեպ հատուկ կոշտ վերաբերմունքի մասին:
Մենք վերհաստատում ենք մեր հավատարմությունը Արցախի ու նրա բնակիչների հետ բարեկամությանը՝ հուսալով, որ մեր անսասան համերաշխությունը կնպասի խաղաղությանը և Ֆրանսիայի՝ այսօր խարխլված հեղինակության ամրապնդմանը Կովկասում»,-ասվում է հայտարարության մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Search