Artsakhpress

Քաղաքական

Հայաստանը եվրոպական երկիր է եւ եվրոպական արժեքների կրող. Եվրախորհրդարանի պատգամավոր

Հայաստանը եվրոպական երկիր է եւ  եվրոպական արժեքների կրող:

Հայաստանը եվրոպական երկիր է եւ եվրոպական արժեքների կրող. Եվրախորհրդարանի պատգամավոր

Հայաստանը եվրոպական երկիր է եւ եվրոպական արժեքների կրող. Եվրախորհրդարանի պատգամավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հունիսի 14-ին «Եվրոպական ինտեգրացիա. Էստոնական փորձը» թեմայով սեմինարին այս մասին հայտարարեց Էստոնիայի պաշտպանության նախկին նախարար Հաննես Հանսոն, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով, եվրոպացիներն ու հայերը ունեն ընդհանուր արմատներ, եւ անկախ մեծ հեռավորությունից, ունեն  ընդհանուր արժեքներ, եւ դա վկայում  է, որ կա հնարավորություն ավելի ակտիվորեն խթանելու ընդհանուր օրակարգը, այդ թվում նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ կարելի է օգտագործել եվրոպական նվաճումները այս տարածաշրջանի զարգացման համար, ինչը շատ կարեւոր է Եվրոպայի համար: «Արեւելյան գործընկերությունը արեւելյաեվրոպական ծրագիր չէ, այլ համաեվրոպական նախագիծ:
Եվրոպան կարող է բարեկեցության որոշակի մակարդակ, ազատության տարբեր տեսակներ ապահովել: Կարեւոր է, որ մեր հայ գործընկերները հասկանան, որ Արեւելյան գործընկերության նախագիծը ոչ թե մեկ, այլ բոլոր կողմերի գործողություններն են, եւ արդյունքները  նույնպես պետք է զգան բոլոր կողմերը», - նշեց նա:
Հանսոն հավելեց, որ Արեւելյան գործընկերությունը Ռուսաստանում որոշակի մտահոգություններ է առաջացնում այն կապակցությամբ, որ ինչ-որ մեկը հաղթելու է, իսկ ինչ-որ մեկը պարտվելու է, բայց վստահաբար կարող ենք ասել, որ համագործակցությունը նոր հնարավորություններ կտա բոլոր կողմերին:
«Եվրոպան համագործակցում է ինքնիշխան պետությունների հետ: Եվրամիության հետ որոշակի հարաբերություններ հաստատելու Հայաստանի որոշումը Երեւանի սուվերեն  որոշումն է եւ ուղղված չէ Մոսկվայի դեմ», - հայտարարեց պատգամավորը:
Նրա կարծիքով, Հայաստանում բարեփոխումներ իրականացնելը շատ ավելի հեշտ է, ինչպես դա տեղի ունեցավ Էստոնիայի դեպքում, քան Ուկրաինայում, հաշվի առնելով բնակչության թվաքանակը եւ այլ հարցեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ կոնգեսական Ջեքի Սփիրն ու Քիմ Քարդաշյանը համատեղում են Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search