Artsakhpress

Սպորտ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն այցելել է Մուշ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն այցելեց Մուշ:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն այցելել է Մուշ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն այցելել է Մուշ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Մուշում հայկական պատվիրակության անդամներն այցելեցին հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզման, Մուսա լեռան վառված ջահը հասցրեցին հայ ֆիդայապետին, ստացան նրա օրհնությունը, ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին, հայտնում է  yerkir.am:

Պատվիրակությանը ընդունեց նաև Մուշի քաղաքապետ Ֆեյաթ Ասյան, որի համար օրը կրկնակի հիշարժան էր. նորընտիր քաղաքապետը շտապել էր հայ գործընկների հետ հանդիպմանը՝ թողնելով տոնակլան օրվա միջոցառումները:

«Շատ ուրախ ենք ձեր այցի համար, մեր աչքի վրա տեղ ունեք: Չնայած օրը մեզ համար տոնական է, բայց ձեզ հետ հանդիպելն ավելի կարևոր է, և ես չէի կարող այդ առիթը բաց թողնել»,- ասաց նա

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, Մուշը մեզ համար շատ հարազատ քաղաք է: Նա Մուշի քաղաքապետին հանձնեց Երևանում համահայկական խաղերի միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավերը և հայ վարպետների ձեռքով պատրաստված խորհրդանշական նվերը: Գործակցության ևս մեկ հարթակ ամրագրվեց համահայկական խաղերին հանդիպելու ակնկալիքով:

Մշո դաշտից Կարս գնացող ճանապարհին պատվիրակության անդամները Սուլուխի կամրջից վարդեր նետեցին Արածանի գետ՝ հարգանքի տուրք մատուցելով 1907թ.-ին Գևորգ Չաուշի և նրա զինակիցների հիշատակին:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին ու պատվիրակությանն ընդունեցին Կարսի քաղաքապետերը:

Իշխան Զաքարյանն առաջարկեց Երևան-Վան, Գյումրի - Կարս քաղաքները դարձնել համահայկական հաջորդ խաղերի անցկացման կենտրոններ ու աշխատանք կատարել այդ ուղղությամբ: Քաղաքապետերը ողջունեցին առաջարկը` պատրաստ լինելով քննարկել մանրամասներն արդեն Երևանում: Կողմերն անդրադարձան նաև մշակութային կապերին:

Իշխան Զաքարյանը, Չարենցի տան օրինակով, անընդունելի համարեց մշակութային արժեքների ոչնչաչումը և  հույս հայտնեց, որ մեծ բանաստեղծի տունը նույնությամբ կնորոգվի, եղած հայկականն էլ կպահպանվի: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը պատրաստակամություն հայտնեց, հարկ եղած դեպքում, աջակցել Չարենցի տան վերականգնմանը: 

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը եղավ նաև  Հայոց հինավուրց մայրաքաղաք Անիում ։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահԱլբեր Բոյաջյանն ասաց, որ սպորտի միջոցով համախմբում են Սփյուռքը, Հայաստանը և Արցախը:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ կոնգեսական Ջեքի Սփիրն ու Քիմ Քարդաշյանը համատեղում են Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search