Artsakhpress

Քաղաքական

Առաջին ընթերցմամբ Խորհրդարանն ընդունել է «Հանրաքվեի մասին» օրենքը

Այսօր կայացած Խորհրդարանի արտահերթ նիստում 27 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հանրաքվեի մասին» նոր օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ Խորհրդարանն ընդունել է «Հանրաքվեի մասին» օրենքը

Առաջին ընթերցմամբ Խորհրդարանն ընդունել է «Հանրաքվեի մասին» օրենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն  ասել է, որ նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է հստակ և համապարփակ ձևով կարգավորել Սահմանադրության ընդունման արդյունքում բարեփոխված հանրաքվեի ինստիտուտի կապակցությամբ սահմանադրորեն ամրագրված հարաբերությունները, ունենալ Սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին համահունչ օրենք՝ ստեղծելով հուսալի երաշխիքներ ժողովրդավարական գործընթացներին քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության և դերակատարության համար, ինչպես նաև նպաստել հանրաքվեի ինստիտուտի դերի և նշանակության բարձրացմանը:
 
«Հանրաքվեի մասին» օրենք Արցախում գործում է 2005 թ.-ից, սակայն 2017 թ.-ին ընդունված նոր Սահմանադրությամբ էապես փոխվել է հանրաքվեի ինստիտուտի էությունը:
 
Արդարադատության նախարարի խոսքով՝ Սահմանադրությամբ ամրագրված նոր իրավակարգավորումները կանխորոշում են «Հանրաքվեի մասին» օրենքի ընդունումը, որը համապարփակ կկարգավորի հանրաքվեի ինստիտուտի բարեփոխման արդյունքում Սահմանադրությամբ ամրագրված նոր հայեցակարգային մոտեցումները: Որպես հանրաքվեի սկզբունքներ՝ առաձնացվում է հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ դրա անցկացումը: Հստակ սահմանվել է հանրաքվեի դրվող հարցերի շրջանակը: Սպառիչ թվարկվել են այն հարցերը, որոնք չեն կարող հանրաքվեի դրվել: Կարգավորվել են Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծը, պետական կյանքի կարևորագույն հարցերը հանրաքվեի դնելու հետ կապված հարաբերությունները:
Նախատեսվել է Սահմանադրության նախագծի, Սահմանադրության փոփոխությունների նախագծի և օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միանալու ընթացակարգը: Մասնավորապես՝ Սահմանադրության նախագծի, Սահմանադրության փոփոխությունների նախագծի և օրենքի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միանալու համար կազմավորվում է առնվազն 10 քաղաքացիներից բաղկացած նախաձեռնող խումբ, որը գրանցման համար դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Գրանցումից հետո նախաձեռնող խումբը իրավունք է ստանում ձեռնարկել Սահմանադրության նախագծի, Սահմանադրության փոփոխությունների նախագծի և օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացումը ստորագրությունների հավաքման միջոցով:
Ստորագրությունների հավաքումը իրականացվում է ստորագրությունների հավաքագրման ձևաթղթերի միջոցով՝ տեղում ստորագրելու միջոցով: Իրականացնելով ստորագրությունների հավաքումը՝ նախաձեռնող խմբի ներկայացուցիչը դիմում է ԿԸՀ՝ ներկայացնելով ստորագրված ձևաթերթիկները: ԿԸՀ-ն 1-ամսյա ժամկետում իրականացնում է ստորագրությունների վավերականության ստուգում: ԿԸՀ-ն ստուգման արդյունքում որոշում է կայացնում ստորագրությունների վավերականությունը հաստատելու մասին, եթե առկա են պահանջվող քանակի ստորագրություններ, իսկ հակառակ դեպքում մերժում է ստորագրությունների վավերականության հաստատումը: Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Ազգային ժողով, որը ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով քննարկվում և ներկայացվում է ԱՀ Գերագույն դատարան՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով: Գերագույն դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու մասին որոշում ընդունելու դեպքում ԱԺ-ն Գերագույն դատարանի որոշման կայացումից և այդ որոշումը ստանալուց հետո առաջիկա հերթական նիստում որոշում է ընդունում նախագիծը հանրաքվեի դնելու մասին՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով:
Գերագույն դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունելու դեպքում նախագիծը հանվում է շրջանառությունից: Հանրաքվեի կազմակերպման գործառույթը վերապահվել է ընտրական օրենսգրքի համաձայն կազմավորված կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ անցկացման ապահովման գործառույթը՝ տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով և միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք է վերապահվել Արցախի քաղաքացիներին, հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին և հասարակական կազմակերպություններին:
Օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասային՝ ԱԺ պետական, իրավական հարցերի մշտական հանձաժողովը տվել է դրական եզրակացություն:
Այս օրենքի նախագծի վերաբերյալ Խորհրդարանը կատարել է նաև երկրորդ քվեարկությունը, ըստ որի՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել է 10 օր: Երկրորդ քվեարկության որոշման նախագիծն ընդունվել է 27 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search