Artsakhpress

Քաղաքական

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ԱՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը

ԱՀ Ազգային ժողովի այսօր կայացած արտահերթ նիստին 29 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «ԱՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը, որին կից մոտ երկու տասնյակ օրինագծերում ևս կատարվել են լրացումներ և փոփոխություններ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ԱՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ԱՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այն Խորհրդարանին է ներկայացրել ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
Նախարարի խոսքով՝ ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և հարկային մարմնի կառուցվածքում գործող քննչական մարմինների հիմքի վրա կկազմավորվի միասնական քննչական մարմին:
«Նշված մարմինների պրակտիկ աշխատանքի վերլուծությունը առաջ է քաշել մի շարք հանգամանքներ, որոնք վկայում են նախաքննական մարմինների կազմակերպա-իրավական կարգավիճակով փոփոխությունների ու կառուցակարգային նոր մոտեցումների մասին: Դրանք են՝ պետական կառավարման և քննչական մարմինների տարանջատվածությունը ինստիտուցիոնալ հարթությունում կամ միևնույն պետական մարմնի համակարգում նախաքննության և հետաքննության մարմինների գործելու անթույլատրելիությունը, պետական կառավարման և քննչական մարմինների գործառույթների անհամատեղելիությունը քրեադատավարական վարույթում: Օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել ԱՀ քննչական կոմիտեն որպես քննչական մարմնի կազմավորման, գործունեության, դրանում ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների և դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները»,- մանրամասնել է Ա. Դանիելյանը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պետական, իրավական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Search