Artsakhpress

Տնտեսական

Արցախ ներմուծված ապրանքների ծավալը մայիս ամսվա ընթացքում աճել է 15.2%-ով

Ընթացիկ տարվա մայիս ամսվա ընթացքում Արցախի տարածք են ներմուծվել 12.9 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1.7 մլրդ դրամով կամ 15.2 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Արցախ ներմուծված ապրանքների ծավալը մայիս ամսվա ընթացքում աճել է 15.2%-ով

Արցախ ներմուծված ապրանքների ծավալը մայիս ամսվա ընթացքում աճել է 15.2%-ով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նույն ժամանակահատվածում արտահանվել են 8.2 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.7 մլրդ դրամի դիմաց կամ ավել 6.5 %-ով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ արտահանված ապրանքանյութական արժեքների 95.1 %-ը կամ 7.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքները արտահանվել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով: Ներմուծված ապրանքանյութական արժեքների մասնաբաժնում ևս գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով կատարված ներմուծումները` կազմելով ընդհանուր ներմուծման ծավալի 73.6 %-ը կամ 9.5 մլրդ դրամ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Search