Artsakhpress

Հասարակական

«Շտիգեն Քիդս» կրթական ծրագրի շրջանակներում Ստեփանակերտում դասընթաց է կազմակերպվել

Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N 3 դպրոցում այսօր՝ հունիսի 14-ին, «Շտիգեն Քիդս» կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպվել է դասընթաց՝ «Վերականգնվող էներգետիկայի հիմունքները» թեմայով:

«Շտիգեն Քիդս» կրթական ծրագրի շրջանակներում Ստեփանակերտում դասընթաց է կազմակերպվել

«Շտիգեն Քիդս» կրթական ծրագրի շրջանակներում Ստեփանակերտում դասընթաց է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համապատասխան սարքվորումների, օրինակների, տեսանյութերի միջոցով աշակերտների ուշադրությանն են ներկայացվել վերականգնվող էներգետիկայի հիմունքները և արևային ներդրումների տնտեսական շահավետությունը:
Մեզ հետ զրույցում «Շտիգեն»  ընկերության հիմնադիր տնօրեն, վերականգնվող էներգետիկայի փորձագետ Հայկ Շեկյանն ասել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին:
«Հիմնականում մենք գործունեություն  ենք ծավալել ՀՀ-ում, բայց  և  որոշ աշխատանքներ ենք իրականացրել Արցախում և Ռուսաստանում: Մասնագիտացել ենք ջերմային էներգետիկայի և արևային էլեկտրական հոսանքի ուղղություների վրա և տարիների ընթացքում մեր կուտակած փորձը ներկայացնում ենք իրական օրինակների միջոցով: Արևային էներգետիկայի զարգացման օրենսդրական փաթեթը բոլորովին վերջերս է ընդունվել Արցախում և մարդիկ տեղեկացվածության պակաս ունեն: Շատ կարևոր է նրանց օրինակների վրա ցույց տալ արևային ներդրումների տնտեսական շահավետությունը և զերծ պահել սխալներից։ Այսօրվա  սերունդն ավելի  արագ է ընկալում նորույթները: Մեր հիմնական խնդիրն այն է,որ նրանք ավելի լավ հասկանան արևային էներգետիկայի կարևորությունն ու շահավետությունը՝ հետագա գործունեության մեջ հաշվի առնելու և առաջադեմ տնտեսություն կառուցելու համար: Դասընթացը նախատեսվում է անցկացնել նաև  Շուշիում: Այցելություններն Արցախ կկրեն շարունակական բնույթ»,-մասնավորապես ասել է նա:
«Շտիգեն Քիդս» ծրագրի ղեկավար Անի Աղաջանյանն էլ ասել է, որ իրենց համար շատ կարևոր է, որպեսզի երեխաները սովորեն ճիշտ օգտագործել էլեկտրաէներգիան ու կարողանան  խնայել այն: «Պրակտիկ գիտելիքների միջոցով ցույց տալով արևային էներգետիկայի շահավետությունը՝ կարծում ենք, որ նոր սերունդը  կկարողանա այն ճիշտ կիրառել և զգալ արդյունքը հենց այսօր, ոչ թե տարիներ հետո: Մենք պետք է հրաժարվենք էներգիայի մի շարք անօգուտ  աղբյուրներից ու անարդյունավետ սարքերից՝ բավականին մեծ խնայողություններ ունենալու համար:Վերականգնվող էներգետիկան և երեխաները մեր ապագան են, և մեր՝ մեծերիս նպատակն է այս 2 ապագաներին ընկերացնենք, որպեսզի նրանց ապրելակերպը դարձնենք ավելի հեշտ, շահավետ ու արդյունավետ»,-մասնավորապես ասել է նա:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search