Artsakhpress

Հասարակական

Հունգարիայի կաթոլիկ համալսարանը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնը երրորդ տարին անընդմեջ հայտարարում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կրթաթոշակի մրցույթ:

Հունգարիայի կաթոլիկ համալսարանը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

Հունգարիայի կաթոլիկ համալսարանը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից՝ մանրամասնելով, որ մրցույթին կարող են մասնակցել  արցախյան բուհերի բալակավրիատի և մագիստատուրայի համակարգի ուսանողներ, ովքեր ընտրվելու դեպքում հնարավորություն կունենան ուսում ստանալու Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում` խորացնելով իրենց գիտելիքները հայագիտության ոլորտում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կրթաթոշակը տրամադրվում է 10 ամիս՝ 2019թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2020թ. հունիսի 30-ը:
Կրթաթոշակն ապահովում է «Հայագիտություն» մասնագիտության 2 կիսամյակի ուսման վարձը, ազատ մուտք Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի գրադարան, ուսանողների հանրակացարանի վարձավճարը, կենսապահովման ծախսերը (5,000 եվրոյի չափով):
Նշենք, որ հայտերն անհրաժեշտ է ուղարկել մինչը ընթացիկ տարվա հունիսի 20-ը ներառյալ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Search