Artsakhpress

Տնտեսական

Գրիգորի Մարտիրոսյանը պահանջել է ոռոգման գործընթացում ապահովել թափանցիկություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին Ասկերանի Ակնա թաղամասում հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված շրջանում ոռոգման հետ կապված խնդիրներին:

Գրիգորի Մարտիրոսյանը պահանջել է ոռոգման գործընթացում ապահովել թափանցիկություն

 Գրիգորի Մարտիրոսյանը պահանջել է ոռոգման գործընթացում ապահովել թափանցիկություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժի փոխանցմամբ՝ հողօգտագործողները բարձրաձայնել են ինչպես հերթացուցակների խախտման, այնպես էլ առանց հայտերի ներկայացման ոռոգման համակարգերից օգտվելու դեպքերի մասին: Ոռոգման գործընթացն Ասկերանի շրջանում կազմակերպող Խաչենշին ընկերության տնօրենի խոսքով՝ փորձում են հայտերը բավարարել ըստ հերթականության: Լինում են նաև դեպքեր, երբ դաշտը ոռոգվում է առանց հայտի ներկայացման, ինչը գործընթացի կազմակերպման խախտում է:
Իր խոսքում ԱՀ գյուղատնտեսության նախարարության ջրային համակարգերի պահպանության պետական տեսչության պետ Արմեն Ներսիսյանն նշել է, որ խնդիրը ջրբաշխների աշխատանքում է:
Ոռոգման ջրի պահանջարկն Ասկերանի շրջանում պայմանավորված է գարնանացանի աննախադեպ ծավալներով: Այդ պատճառով Խաչենի ջրամբարից ջուրը մատակարարվում է առավելագույն թողտվությամբ:
Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գնահատմամբ՝ գործընթացը թափանցիկ չէ և բացակայում է հանրային վերահսկողությունը: Գ. Մարտիրոսյանը հանձնարարել է Խաչենշին ընկերությանը ժամանակին հրապարակել հայտերի ցուցակը և առաջնորդվել դրանով:
Խորհրդակցությանը, որին մասնակցել են ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, գյուղոլորտի պատասխանատուներ և ուժային կառույցների ներկայացուցիչներ, քննարկվել են նաև բերքահավաքին, գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, հակահրդեհային միջոցառումներին վերաբերող հարցեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Search