Artsakhpress

Մշակույթ

Ամերիկաբնակ արվեստագետ Լևոն Մոսինյանը Շուշիում հանդես կգա դասախոսությամբ

Հունիսի 17-ին` ժամը 13:00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում-դասախոսություն ամերիկաբնակ հոգեբան-մանկավարժ, Տիբեթյան բժշկության մասնագետ, արևելյան մարտարվեստների վարպետ և արվեստագետ Լևոն Մոսինյանի հետ։

Ամերիկաբնակ արվեստագետ Լևոն Մոսինյանը Շուշիում հանդես կգա դասախոսությամբ

Ամերիկաբնակ արվեստագետ Լևոն Մոսինյանը Շուշիում հանդես կգա դասախոսությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ հանդիպումը կենտրոնացված է հիմնականում մանկական և երիտասարդական կրթության բաղադրիչների վրա, որպեսզի խթանվեն նրանց անձնային աճը, ինքնագիտակցումն ու պատասխանատու քաղաքացիությունը:
«Դասախոսության թեմաներն են կրթության մարտահրավերները և հայրենիքի արդի մարտահրավերները (իրական հայրենասիրությունը), երևացող և չերևացող հայրենասիրությունը, մարտական արվեստը՝ որպես դաստիարակության միջոց: Նշեմ, որ ծրագիրը կազմակերպվում է «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ աջակցությամբ «ՎԵՐԵԼՔ» անձնային աճի կենտրոնի, «Առողջ մանուկ» համահայկական ՀԿ-ի և «ՀՀ ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիա»-ի: Լավագույն հարց տվողին Լևոն Մոսինյանը կնվիրի իր գրքերից մեկը»,- ավելացրել է Մ. Անդրեասյանը:
Նշենք, որ միջոցառման մուտքն ազատ է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search