Artsakhpress

Մշակույթ

Կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի և ԱՀ գողների միության համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 14-ին, բուհում կայացել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին:

Կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին

Կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝  նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը: Նա, ողջունելով ներկաներին, նշել է,  որ իրենք հավաքվել են իրենց  երախտագիտության տուրքը մատուցելու հայ գրականության ամենավառ ներկայացուցիչներից մեկին՝ Ակսել Բակունցին:
«Բակունցը հայ արձակի ամենաինքնատիպ երևույթներից մեկն է, ով իր ձեռագրով  ու  մտածողությամբ ստեղծեց մի նոր աշխարհ: Նա  թողել է սնուցող, հողեղեն ժառանգություն, որից սնվել ու դաստիարակվել են սերունդներ: Հայ գրականությունն առանց Բակունցի շատ աղքատ կլիներ: Նա կարողացավ բնության մեջ խոսեցնել մարդուն և նրան տանել դեպի բնություն: Գրողի նորույթն ու անմահությունը նրա ստեղծած իրականության մեջ է: Բակունցի մահը եղավ շատ դաժան: Նրան սպանեցին՝ թաղելով իր իսկ ձեռքով փորած փոսի մեջ»,-մասնավորապես ասել է նա:
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու,դոցենտ Ամալյա Գրիգորյանն էլ իր ելույթում նշել է, որ չնայած Ակսել Բակունցն  ունեցավ մեկ  տասնամյակի գրական կյանք, սակայն իր գունեղ արվեստով խոր հետք թողեց հայ արձակի զարգացման մեջ:
«Բակունցի նկատմամբ գրական հակառակորդների կողմից ծայր էին առել  բամբասանքն ու բանսարկությունը: Գրողի  հասցեին քաղաքական ծանրագույն մեղադրանքներ էին բարդվել:Նրան  ձերբակալել են՝ եղերական մահով զրկելով  կյանքից: Ակսել Բակունցը, լիովին նվիրված լինելով գրականությանը, պատկերել է իր վերածնված ժողովրդի դաժան անցյալն ու պայծառ ներկան: Գրողի աշխատություններին փառավոր կյանք ու ապագա է վիճակված»,-մասնավորապես ասել է նա:
Հուշ-ցերեկույթին ներկա բանաստեղծ Ռոբերտ Եսայանն էլ իր խոսքում մասնավորապես ասել է, որ Բակունցի ստեղծագործություններն ալպիական ներդաշնակություն ու նոր լիցք են հաղորդում ժողովրդի ապրելակերպին ու ներաշխարհին:
Ելույթներով հանդես են եկել նաև ԱՀ գրողների միության անդամներ, բուհի դասախոսներ:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search