Artsakhpress

Քաղաքական

Արցախը մեկուսացնելու Բաքվի քաղաքականության սատարումը չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը. ԱԳՆ

Ողջունում ենք ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին՝ ի հեճուկս վարչական դատարանների դատավճիռների։

Արցախը մեկուսացնելու Բաքվի քաղաքականության սատարումը չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը. ԱԳՆ

Արցախը մեկուսացնելու Բաքվի քաղաքականության սատարումը չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը.  ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում են ԱՀ ԱԳՆ-ից՝ կիսում ենք այն տեսակետը, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը հիմնված է հավասարության և ազատության ընդհանուր արժեքների և համոզմունքների վրա, որոնք վեր են այսրոպեական քաղաքական և տնտեսական շահերից։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակին՝ ֆրանսիական կառավարությանը կոչ անելու համար՝ անաչառություն ցուցաբերել և չտրվել Ադրբեջանի ճնշմանը։
 
Համոզված ենք, որ պաշտոնական Բաքվի կողմից տարվող Արցախը մեկուսացնելու քաղաքականության սատարումը ոչ մի կերպ չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը։ Նմանատիպ գործողությունները ոչ միայն չեն կարող ներկայացվել որպես չեզոք դիրքորոշում, այլ, ընդհակառակը՝ հակամարտության կողմերից մեկին ակնհայտ աջակցություն են հանդիսանում։

Ինչպես բազմիցս ենք հայտարարել՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ ուղղված Արցախի վարչատարածքային միավորները միջազգային գործընթացներին ներգրավելու համար պայմանների ստեղծմանը։ Խորապես համոզված ենք, որ միջազգային համագործակցությունը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խթանման արդյունավետ գործիք է, և  նման կարևոր առավելությունից ու մարդասիրական շփումների համար հնարավորություններից Արցախի քաղաքացիներին զրկելու փորձերն անթույլատրելի են։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Search