Ողջունում ենք ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին՝ ի հեճուկս վարչական դատարանների դատավճիռների։
Արցախը մեկուսացնելու Բաքվի քաղաքականության սատարումը չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը. ԱԳՆ
Ինչպես բազմիցս ենք հայտարարել՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ ուղղված Արցախի վարչատարածքային միավորները միջազգային գործընթացներին ներգրավելու համար պայմանների ստեղծմանը։ Խորապես համոզված ենք, որ միջազգային համագործակցությունը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խթանման արդյունավետ գործիք է, և նման կարևոր առավելությունից ու մարդասիրական շփումների համար հնարավորություններից Արցախի քաղաքացիներին զրկելու փորձերն անթույլատրելի են։