Artsakhpress

Տնտեսական

Ստեփանակերտում կայացել է «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով

«Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության նախաձեռնությամբ այսօր «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով:

Ստեփանակերտում կայացել է «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով

Ստեփանակերտում  կայացել  է  «Արևային Արցախ» խորագրով գործարար  համաժողով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝    համաժողովին    բացման  խոսքով  հանդես  է  եկել  «Շտիգեն»-ի  հիմնադիր-տնօրեն   Հայկ  Շեկյանը:
Նա  ասել է, որ   իրենց  ընկերությունը   հիմնադրվել  է   2011 թվականին  տարածաշրջանի  էներգետիկ  արդյունավետության, էներգետիկ  և  տնտեսական  անվտանգության  բարձրացման   տեսլականով:
Խոսելով     համաժողովի   կազմակերպման   մասին՝  Հ.  Շեկյանը նաև ասել է, որ   իրենց   նպատակն  է, որոլորտի   տարբեր   շահագրգիռ  կողմերն   ավելի  արագ օգտագործեն  այդ  հնարավորությունը:  Մոտ  մեկուկես  ամիս  առաջ  Արցախում  ընդունված  արևային  էներգետիկային   նպաստող  օրենսդրություն  ունենալն  ԱՀ-ում  որևէ էական  առաջընթաց  չի  գրանցել:
«Մոտ մեկուկես  ամիս  առաջ  Արցախում  ընդունվել է  արևային  էներգետիկային   նպաստող  օրենսդրություն, որը   թույլ է  տալիս  հասարակ    բնակիչներին  և  բիզնես  ոլորտի    ներկայացուցիչներին  տեղադրել  արևային  կայաններ  և  դրանք    միացնել   «Արցախէներգո»-ի  ցանցին՝ առանց  որևէ  լրացուցիչ   պարտավորությունների: Այն  լավ  հնարավորություն  է  բիզնեսի  ֆինանսի  խնայողության  համար՝  հաշվի  առնելով, որ  բիզնեսի համար  էլեկտրաէնեգիայի    սակագինն  ավելի  բարձր  է: Այդ  ոլորտի  ներկայացուցիչները կարող  են  լինել ավելի  մրցունակ, ավելի  արագ  զարգացնել  իրենց  բիզնեսը  և    բարձրացնել  որակը:  Եթե  նախկինում  պետք էր  խնայել  էլեկտրաէներգիան   ֆինանսական  միջոցների  սուղ  լինելու  պատճառով, ապա  այժմ  Արցախում  գործող    բանկերի  և  վարկային  կազմակերպությունների միջոցով այն  կարող  ենք  ստանալ  ավելի  մատչելի    ապառիկ  վարկավորումամբ: Մոտ  5-6  տարվա  ընթացքում  մարելով  վարկերը՝  քաղաքացիները   շուրջ   25  տարի  օգտագործելու  են     անվճար  էլեկտրաէներգիա»,-մասնավորապես  ասել  է  Հ. Շեկյանը: 
 
Տնօրենն  ավելացրել է, որ  իրենք    բնակիչներին   առաջին  հերթին   առաջարկում  են   արևային տաք  ջուր: Ոչ  այնքան  զարգացած    ենթակառուցվածքներ  ունեցող  բնակավայրերի    քաղաքացիները  կարող  են  ունենալ   կյանքի  այլ  որակ՝   ողջ  տարին  ունենալով  շահավետ  էներգիա. այն   նաև բնապահպանական  մեծ  օգուտ   կտա   և   անտառահատումներ   շատ  չեն  հատվի:
Այնուհետև  «Շտիգեն»  ընկերության     մարկետինգի  տնօրեն  Անի  Աղաջանյանը  ներկայացրել  է  արևային  էներգետիկայի  հայաստանյան  և  միջազգային   լավագույն   փորձը, ինչպես  նաև  արևային   էներգիայի  հնարավորությունները  արցախյան   գործարարներին  և  քննարկել  Արցախում  ոլորտի  զարգացման  վերաբերյալ գործնական  խնդիրներ:
Համաժողովի  վերջում  ներկաներն  առաջադրել են   իրենց  հարցերը: Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  կրթության, գիտության  և սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը, ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար լեռնիկ  Հովհաննիսյանը,  պետական  այլ այրեր, բիզնես  ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search