Artsakhpress

Հասարակական

Հունիսի 16-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Հունիսի 16-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Հունիսի 16-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժամը 15:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա CONIFA-ի հայտարարած ֆոտոմրցույթի հաղթողների մրցանակների հանձնման արարողությունը:
Ժամը 16:00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կբեմադրի Ալեքսեյ Տոլստոյի «Բուրատինոյի արկածները» ներկայացումը:
 
Ժամը 18:00-ին Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում կկազմակերպվի հովանոցների փառատոն: Բացի դրանից, միջոցառման ընթացքում կհայտարարվի «Humans of Artsakh» նախաձեռնության կողմից վերջերս հայտարարված «Իմ Մեծ Ընտանիքը» խորագրով մրցույթի հաղթողների անունները, ովքեր «Woodpeckers Wood Toys» արցախյան արտադրանքի կողմից կարժանանան խորհրդանշական նվերների: Միջոցառումը կկազմակերպվի Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տան տաղանդաշատ սաների և ճանաչված երգիչների մասնակցությամբ: Վառ գույները և բարձր տրամադրությունը երաշխավորված է:
Ժամը 18:00-ին Մարտունի քաղաքի Ավագյան արենա մարզադաշտում կհանդիպեն Ավո (Մարտունի) և Բերդ (Ճարտար) ֆուտբոլի հավաքականները:
 
Ժամը 19:00-ին Շուշիի նորաբաց Պարիսպ Գաստրո Բակում տեղի կունենա հիշարժան երեկո DJ BL-ի մասնակցությամբ: Մուտքն անվճար է:
 
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերում, ֆեյսբուքում, ինստագրամում և յութուբի ալիքում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search