Լեհաստանում ավարտվեց ֆուտբոլի Մ-20 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Ուկրաինայի Մ-20 հավաքականը՝ աշխարհի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եզրափակիչ խաղում Ուկրաինայի հավաքականը 3-1 հաշվով առավելության հասավ Հարավային Կորեայի հասակակիցների նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Նախկինում Ուկրաինայի Մ-20 հավաքականը չէր հաղթահարել անգամ 1/8 եզրափակչի արգելքը։