Հնդկաստանը կբարձրացնի ԱՄՆ-ից ներկրված մի շարք ապրանքների մաքսատուրքերը:
Հնդկաստանը ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների համար կբարձրացնի մաքսատուրքրեը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է India Gazette-ը, այս մասին ասված է Ֆինանսների նախարարության համապատասխան փաստաթղթում, փոխանցում է tert.am-ը:
Բարձր մաքսատուրքեր կսահմանվեն ամերիկյան 29 ապրանքատեսակներ համար, որոնք հիմնականում գյուղատնտեսական են, իսկ մաքսատուրքերից ստացված եմակուտը շուրջ 240 մլն դոլար կկազմի: Այս գումարը փաստացի կփոխհատուցի այն վնասը, որը Հնդկաստանը կրել է ԱՄՆ-ի կողմից հնդկական ալյումինի և պողպատի համար սահմանված մաքսատուրքերի հետևանքով:
Հայտնի է, որ Հնդկաստանի իշխանությունները ամերիկյան 29 ապրանքների համար մաքսատուրքերը բարձրացնելու մտադրության մասին հայտարարել էին դեռևս անցած տարվա հունիսին, սակայն որոշումը հետաձգվել էր, քանի որ այդ ժամանակ բանակցություններ էին ընթանում Վաշինգտոնի հետ:
Հիշեցնենք, որ 2018թ.-ի մարտին Վաշինգտոնը Հնդկակաստանից ներկրվող ալյումինի և պողպատի համար համապատասխանաբար 25 և 10 տոկոս մաքսատուրքեր էր սահմանել: Հնդկաստանը, որն այդ մետաղների արտադրության առումով աշխարհում երկրորդ պետությունն է, քննադատել էր նման որոշումը: