Artsakhpress

Սփյուռք

Թբիլիսիում տեղի է ունեցել «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը

Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 16-ին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի է ունեցել «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը, որին մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը՝ դեսպանի գլխավորությամբ։

Թբիլիսիում տեղի է ունեցել «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը

Թբիլիսիում տեղի է ունեցել «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը նշել է, որ արդեն բարի ավանդույթ է դարձել Վրաստանում ազգային մյուս արժեքների հետ միասին ներկայացնել նաև հայկական խոհանոցն իր բազմազանությամբ, որը հայոց բազմադարյա մշակույթի անբաժանելի մասն է կազմում: Այնուհետև, Սրբազան հայրը օրհնել է տոլմայով լի կաթսաները և բարեհաջող ընթացք մաղթել փառատոնին։
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդգծել է նմանօրինակ միջոցառումների կազմակերպման կարևորությունը և հույս հայտնել, որ հայկական կերակրատեսակներին նվիրված փառատոնները կշատանան։
«Տոլմա-2019» փառատոնն ուղեկցվում էր նաև երգի ու պարի կատարումներով։

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search