Կալիֆոռնիայի նահանգի Փասիֆիկա քաղաքի ոստիկանությունը հայտարարել է 45 մետրանոց ժայռից վայր գլորված վարորդի ողջ մնալու մասին:
ԱՄՆ-ում հրաշքով ողջ է մնացել 45 մետրանոց ժայռից վայր գլորված վարորդը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փրկարարները ճոպաններով ժայռով իջել են ցած եւ ազատել դժբախտ պատահարի զոհին։ Տուժածին հասցրել են մոտակա հիվանդանոց։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 02.20-ին։