Artsakhpress

Սպորտ

Պետնախարարն անցկացրել է համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 17-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին:

Պետնախարարն անցկացրել է համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն

Պետնախարարն անցկացրել է համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը շեշտել է մարզական խոշոր միջոցառման կարևորությունն Արցախի մարզական ու սոցիալ-տնտեսական կյանքում՝ ընդգծելով բարձր մակարդակով 7-րդ ամառային խաղերը հյուրընկալելու  արցախցիների պատրաստակամությունը: Պետական նախարարն, ըստ այդմ, շեշտել է կազմակերպչական աշխատանքները համակարգված իրականացնելու, խնդիրներին օպերատիվ արձագանքելու և փոխգործակցության անհրաժեշտությունը:
Զեկուցմամբ հանդես է եկել աշխատանքային խմբի ղեկավար, համահայկական խաղերի միջազգային կոմիտեի անդամ Վարդան Բալայանը: «Օգոստոսի 6-ին խաղերի բացման արարողությունն, իսկ 7-ին և 8-ին մարզական միջոցառումների անցկացումը Արցախ է բերելու ավելի քան 4000 մարզիկ՝ շուրջ 190 երկրից: Այս օրերին աշխատանքներ են տարվում մարզիկների ու հյուրերի գիշերակացն ու ժամանցն ապահովելու համար: Առկա հյուրատները, զբոսաշրջային տներն ու մասնավոր հատվածի հետ բանակցությունները՝ կեցության վայրերը ժամանակակից պայմաններին համապատասխանեցնելու ուղղությամբ, շարունակվում են»,- տեղեկացրել է Վ. Բալայանը:
Շինարարական լրացուցիչ աշխատանքների, տրանսպորտային հարցերի, մշակութային միջոցառումների շուրջ պարզաբանումներով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները:
Պետական նախարարը հանձնարարել է կարճ ժամկետներում առկա տեխնիկական հարցերի շուրջ հանդես գալ լրացուցիչ առաջարկություններով, ուշադրություն հրավիրել անվտանգության հատուկ միջոցառումների անցկացմանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ կոնգեսական Ջեքի Սփիրն ու Քիմ Քարդաշյանը համատեղում են Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search