Artsakhpress

Հասարակական

Վերանորոգվում է Տանձուտի դպրոցական շենքը

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ ընթացքի մեջ են Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղի դպրոցական շենքի վերանորոգման աշխատանքները:

Վերանորոգվում է Տանձուտի դպրոցական շենքը

Վերանորոգվում է Տանձուտի դպրոցական շենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքները մեկնարկել էին ընթացիկ տարվա մայիսի կեսերին:
«Ներկայումս ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Նախատեսվում է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը, որպեսզի սեպտեմբերի 1-ին երեխաները դպրոց հաճախեն բարելավված պայմաններում»,- նշել է Մ. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ դպրոցում սովորում է 18 երեխա, սակայն գյուղում կան 20 նախադպրոցական տարիքի երեխաներ:

«Արցախի ազատագրված համայնքներում կրթական հաստատությունների զարգացումը շարունակում է մնալ «Թուֆենկյան» հիմնադրամի առանցքային նպատակներից: Հիմնադրամի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել Քաշաթաղի շրջանի դպրոցների շենքային պայմանների վերաբերյալ: Տանձուտի դպրոցի շենքը գտնվում էր վթարային վիճակում: Մի քանի տարի առաջ ԱՀ կառավարությունը ֆինանսավորել էր դպրոցի տանիքի նորոգումը, սակայն դպրոցի ներսը անմխիթար վիճակում էր: Ուստի, որոշվեց շենքը վերանորոգել և ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները այնտեղ ապրող մանուկների համար»,- ավելացրել է Մ. Հովհաննիսյանը:
Լուսանկարները՝ «Թուֆենկյան» հիմնադրամի

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search