Artsakhpress

Հասարակական

Այսօր Վլադիկ Հակոբյանի ծննդյան օրն է. նա կդառնար 70 տարեկան

Այսօր՝ հունիսի 18-ին, Հայկական ԽՍՀ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի քարտուղար, Արցախյան ազգային-ազատագրական շարժման մասնակից Վլադիկ Աշոտի Հակոբյանի ծննդյան օրն է. նա կդառնար 70 տարեկան:

Այսօր Վլադիկ Հակոբյանի ծննդյան օրն է. նա կդառնար 70 տարեկան

Այսօր   Վլադիկ  Հակոբյանի  ծննդյան  օրն  է. նա  կդառնար   70  տարեկան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրուցում  ԱՀ  Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ,  Վ.  Հակոբյանի   ընկեր Վալերի  Ղազարյանն  ասել է, որ  ինքը   Վլադիկ  Հակոբյանի  հետ   ծանոթացել է 1992  թվականի  դեկտեմբերին՝  ԼՂՀ  գերագույն  խորհրդի  ընտրությունների  ժամանակ: Հետագայում  միասին  աշխատելով  ավելի  են  մտերմացել:
«Մինչև  Ստեփանակերտ  տեղափոխվելը, Վ. Հակոբյանը Երևանում  մի  քանի   անձանց  հետ  ակտիվորեն մասնակցում  էր  Արցախյան  շարժմանը:   Հասկանալով, որ  ինքն  Արցախում   ավելի  շատ անելիքներ  ունի,  ընտանիքով տեղափոխվել  է Ստեփանակերտ  և  շարունակել  իր    գործունեությունը: Նա մեծ  մտավորական  էր,  լավ  պատմաբան, հայրենիքին   նվիրված  մարդ: Նա իր  անձնական   շահը  չէր գերադասում: Պատերազմի  դժվար   պայմաններում  երբևէ   չի  բացակայել  աշխատանքից՝  կատարելով  իր  առաքելությունը»,-ավելացրել  է Վ. Ղազարյանը:
Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊ  ընկերության    տնօրեն Վալերի  Բալայանն  էլ ասել է, որ   ԼՂՀ  գերագույն  խորհրդի     ընտրությունների   ժամանակ, երբ    պիտի  քարտուղար  ընտրեին, բոլորը   միաձայն    առաջարկել  են   Վլադիկ Հակոբյանի  թեկնածուությունը՝ հաշվի  առնելով   աշխատանքում նրա  գրագիտությունն  ու  պատասխանատվությունը: 
«Վ. Հակոբյանին  Հայաստանում    մեծ  ապագա  էր  սպասվում, սակայն   նա   հայրենիքի  պաշտպանության  հարցն  առաջնահերթ համարելով ՝ տեղափոխվել  է  Արցախ՝  նվիրվելով Արցախյան ազգային-ազատագրական պայքարին: Նա  այդ   ժամանակահատվածում աշխատել  է    մեծ  նվիրումով: Լինելով անմիջական  ու  մարդամոտ՝  նա կարողանում էր  բոլորի  հետ  հարաբերություններ  ստեղծել՝  վայելելով  շրջապատի  սերն  ու  հարգանքը»,-մասնավորապես  ասել  է  Վ. Բալայանը:
Տեղեկացնենք, որ Վլադիկ Աշոտի Հակոբյանը ծնվել է 1949 թվականի հունիսի 18-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում։ 1973թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը: Բուհն ավարտելուց հետո, որպես գիտաշխատող, աշխատել է նույն ինստիտուտում, միաժամանակ կատարել է «Գիտելիք» ընկերության նախագահի պարտականությունները։

1982թ. պաշտպանել է թեկնածուական թեզը և դասախոսել Երեւանի պետական համալսարանում, Երեւանի պետական գյուղատնտեսական, ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտներում։
 
Արցախյան շարժման սկզբնափուլում, 1988-89թթ., եղել է Հայկական ԽՍՀ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահը։

Արցախյան ազգային-ազատագրական շարժման տարիներին երիտասարդ գիտնականը վերադարձել է հայրենիք` իր ներդրումն ունենալով արցախյան ազատագրական պայքարին: Միաժամանակ 1990-1992թթ. դասավանդել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։
 
1992 թվականի հունվարի 11-ին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
 
1992 թվականի հունվարից մինչեւ 1995 թվականի հունիսը ստանձնել է առաջին գումարման ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը։
 
1995 թվականից դասախոսել է Արցախի պետական համալսարանում, զբաղեցրել պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը։
 
1998 թվականի սեպտեմբերին ընտրվել է Ստեփանակերտ համայնքի ավագանու անդամ:
 
1999 թվականի ապրիլի 27-ին զոհվել է ավտովթարի ժամանակ։Մի շարք գրքերի եւ գիտական հոդվածների հեղինակ է:

Հետմահու պարգևատրվել է ,Գրիգոր Լուսավորիչե շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 97Ա հրամանագիր 30.08.2018թ.) և, Մխիթար Գոշե մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 255 հրամանագիր 01.09.2001թ.):  

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search